Նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը
Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը […]





































