14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Ղազարյանի դին հայտնաբերվել է Արտաշատի ջրանցքում.ՀՀՔԿ

2015 թվականի մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի ջրանցքում՝  Նորաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել է  դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 79-ամյա բնակիչ Հովհաննես Ղազարյանն է։ 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակչուհի Ա.Ղազարյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ամուսնու հայրը` 79-ամյա […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանին

Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար […]

Եթե չլիներ երկինքը…

Եթե չլիներ երկինքը, արևը իսպառ կայրեր երկիրը: Աստծու երկինքը հրաշալի պաշտպանություն է, որի շնորհիվ չար կրակը բարի լույս է դառնում: Ղուկ. 20: 9-19 Գործ 24: 17 – 25: 12  Գ Հովհ. 1: 1-15  Հովհ. 12: 27-43  Մատթ. 21: 33-46  Մարկ. 11: 27 – 12: 17 Մայիսի 19, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ Թուրքիայում

«Վաղարշապատ» երգի պարի թատրոնը վերադարձել է «Սահակյան» երգչախմբի հրավերով Թուրքիա կատարած հյուրախաղերից: Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգը կայացել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում:  «Վաղարշապատ»-ը հանդիպում է ունեցել ստամբուլահայ համայնքի հետ, այցելել է Հրանտ Դինքի գերեզման, «Մարմարա» հայկական թերթի խմբագրություն:  Թուրքիա մեկնելուց առաջ «Վաղարշապատ»-ը Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ […]

Դեռահասը հրդեհել է իրենց բնակարանը, կան զոհեր

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 48-ամյա կինն ու նրա 12-ամյա դուստրը մահացել են, հայտնում է “Интерфакс”-ը: Պարզվել է, որ բնակարանը հրդեհել է 16-ամյա դեռահասը, ով ասել է, որ միշտ վիճել է խորթ հոր հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է գնացել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Ես սիրում եմ Աստծո գոյությունն իմ կյանքում». Էրիկ Բարսեղյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: Եկեղեցին երիտասարդացե՞լ է:Եթե նկատի ունեք երիտասարդների համախմբումը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, ապա, այո, ակնհայտ է, որ բոլոր թեմերն ունեն հիանալի երիտասարդաց միություններ։ Այսօր նկատում ենք, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ օրեցօր ամրանում է։ Այդ են վկայում այն […]

Ստացել են հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով` 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանկահատվածում  անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությունների գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 237 հավակնորդ, որոնցից 183-ը ստացել են  հավաստագիր:

Վրաերթի են ենթարկվել 8 ամյա աղջիկ, 8 ամյա տղա և 18 ամյա աղջիկ

Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 18-ին, ժամը 16.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 186 կմ-ին` Սառնակունք գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում […]

Աշակերտները փոփոխություններ են առաջարկում

Հանրապետության մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական ինքնակառավարման մարմինների ավելի քան 120 անդամներ, մանկավարժական խորհուրդների, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ մայիսի 19-ին մասնակցում էին աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որն արդեն 3-րդ տարին ծրագրեր է իրականացնում աշակերտական խորհուրդների հզորացման ուղղությամբ։ ՀՀ կրթության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված