Ապակե տարայի մեջ օձ է հայտնաբերվել
Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ (ապակե տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք:





































