09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կալանավորը հայտնել է, որ խոշոր չափի կաշառք է տվել դատախաին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ա.-ի կողմից դատախազին տված հաղորդումն այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարը հայտնել է իրեն, որ 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի զինվորական դատախազության դատախազին տվել է 4 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գումարը վերցնելուց հետո դատախազը որևէ աջակցություն չի ցուցաբերել, խուսափել է նրա հետ հանդիպումներից, հայտնում էՀՀ ՀՔԾ-ն:

Կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 


KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ