Ծանոթացեք հենց հիմա Բաղրամյան պողոտայում «աշխատող» հաջորդ ուկրաինուհուն

Ոստիկանապետ Վլ Գասպարյանի խորհրդականը՝ Նարեկ Մալյանը հերթական բացահայտումն է ներկայացրել ֆեյսբուքյան հանրագրում:
«Ցանկանում եմ ծանոթացնել հենց հիմա Բաղրամյան պողոտայում «աշխատող» հաջորդ ուկրաինուհուն: Նաստյա Ստանկո՝ սա նախորդից ավելի վտանգավոր էքզեմպլյար է: Ուկրաինական «Пласт» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ոչ շարքային անդամ է: Նաստյան մեր երկիր է ժամանել հունիսի 25-ին Կիեվից ոչ թե ուղիղ, այլ Մինսկով, որպեսզի առանց աչքի ընկնելու ՀՀ-ում ծավալի իր գործունեությունը:
Լուսանկարներից հստակ երևում է Նաստյայի մասնակցությունը ոչ միայն «Մայդանի» ցույցերին, այլ «Մայդանից» հետո ծավալված ռազմական գործողություններին: Երկար տեքստ չեմ տեղադրում, փոխարենը առաջարկում եմ դիտել նրա էջի լուսանկարները: Դա իր իրավունքն է բզկտել սեփական երկիրը, սակայն նա այսօր այստեղ է, մեր կողքին կանգնած է… ՍԹԱՓՎԵՔ»: