24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետի փոքրը

Հունիսի 1–ը կրկնակի տոն է ինձ համար, քանի որ ամենափոքր որդուս՝ Սմբատի, ծննդյան օրն է։ Այսօր նա դառնում է 3 տարեկան: Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ում ծննդյան օրն էլ է այսօր և մաղթում, որ ունենան անհոգ և երջանիկ մանկություն՝ լի ժպիտներով և արևով։ Ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

20 տարի շարունակ` հանուն երեխաների

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ  ծանոթացավ այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներով, հետաքրքրվեց փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ  բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես […]

Տիկին Հրանուշ, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք

«Տիկին Հրանուշ, նենց սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք, մենք` ուրիշ»,-այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին դիմեց ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա համար անհասկանալի էր՝ ինչպես է Սփյուռքի նախարարը խոսում հայապահպանության մասին այն դեպքում, երբ Սիրիայում հայեր են կոտորվում։ «Սիրայում այլ լուծում չկա, այդ մարդկանց շտապ տեղահանել է […]

Արագ լուծում տալ

Այսօր` հունիսի 1-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողություն իրականացնող վարչությունների պետերը և այդ աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Աշխատանքային խորհրդակցության մասնակիցները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին են զեկուցել վերջին տվյալները վերահսկողական աշխատանքների կատարման վերաբերյալ: Քննարկման արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է […]

1.5 տարեկանից երեխաները զբաղվում են համակարգչով /վիդեո/

Մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանի խոսքով՝ համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից: «Երեխաները պիտի շփվեն հասակակիցների ու մեծահասկների, ընտանիքի անդամների հետ, այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար կմնա մի փոքր մաս, որն անվտանգ կլինի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց նա: Միաժամանակ ըստ հոգեբանի՝ պետք չէ ամբողջությամբ վերացնել համակարգիչն ու վիրտուալ աշխարհը: «Խաղերն, այդ թվում և […]

Քաղաքացին ցանկանում է ցած նետվել «Արտաշատ» հյուրանոցի տանիքից

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 6-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Առգրավված 27 կգ ձուկը հանձնվել է լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիր

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:               Մասնավորապես` Շիրակի և Արագածոտնիտարածքային բաժինների հայտնաբերած […]

Ալիեւի դուստրը պաշտոնապես ամուսնալուծվում է մեծահարուստ ամուսնուց /ֆոտո/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլա Ալիեւան պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց` մեծահարուստ երգիչ, Ռուսաստանում գործող Crocus Group ընկերության փոխտնօրեն Էմին Ագալարովից, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին Ալիեւան գրել է Ինստագրամի իր էջում. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ Էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձեւական բնույթ էր կրում: Մենք վաղուց տարբեր քաղաքներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի