25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է մեղվի խայթոցից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «խնձորանոց» կոչվող հատվածին հարակից ձորակում մեղվի խայթոցից մահացել է 1955 թ. ծնված Մ. Մ.-ը. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կենդանիները կհամարակալվեն

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին: Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի […]

Պայման է դրել` մարմնավաճառությունից առաջ պետք է խմի

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի համար 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը նույն մեղադրանքով ներկայումս ամբաստանվող քրոջ դեմ քննիչի մոտ ցուցմունք է տվել՝ իրեն 1 օր անօրինական պահել են ոստիկանության վարչությունում, ծեծել, սպառնացել՝ կորզելով իրենց ցանկալի ցուցմունքը: Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Բավական Խաչատրյանը, ով ներկայացվել էր դատարան հարցաքննվելու նպատակով, քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով: Ըստ […]

Չորաթանցի Մարիաննան «ծակում է» թուրքի ականջը /վիդեո/

Սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակչուհի Մարիաննա Ուդումյանը բազմաթիվ անգամ է երգել՝  հենց սահմանին  կանգնած: Գյուղում ասում են՝ Մարիաննան իր երգով թուրքի ականջը ծակում է : Henaran.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու Մարիաննայի երգին: Վերջին լարվածության ֆոնին Մարիաննան իր պայքարը արտահայտեց երգով: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ է կատարվում եղանակի հետ

«Օդի բարձր ջերմային ֆոնը կշարունակվի պահպանվել մինչև սեպտեմբերի 13-ը»,-  այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով եղանակային բարձր ջերմաստիճանին: Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի, ինչը մի քանի աստիճանով բարձր է նորմայից: «Սեպտեմբերի 13-ից հետո ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում, սակայն առնվազն 3 աստիճանով այն […]

Երիտասարդը վայր է ընկել շենքի 10-րդ հարկից

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար […]

Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ը նշվում է իբրեւ լրագրողների համերաշխության միջազգային օր: Այն հռչակվել է 1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV կոնգրեսի որոշմամբ: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկին: Նույնիսկ […]

1 տարեկան Վարդուհին քնում է փողոցում՝ նրա մայրը գիշերը մաքրում է փողոցները

Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ նրա մայրը՝ Նարինեն, գիշերը մաքրում է փողոցները, իսկ երեխային տանը միայնակ չի կարող թողնել: Նարինեն ամսական 53.000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 30.000 դրամը տան վարձ է վճարում: Երբ երեխային քաղցրավենիք գնելու համար մի փոքր գումար տվեցի, նա նախ դժվարությամբ վերցրեց, հետո էլ, իմանալով, որ ես […]

Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, շատերը ահաբեկչության զոհ են դարձել

Նախարար Նալբանդյանի խոսքը Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին: Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ` Մերձավոր Արևելքում, ծավալվող իրադարձություններով: Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: […]

ԵԱՏՄ-ն բարդ իրավիճակում է. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները բավականին բարդ տնտեսական իրավիճակում են, գրում է Ria.ru-ն: «Իսկ դա պետք է խթան դառնա նրանց ջանքերի համախմբման համար: Մենք բավականին բարդ տնտեսական իրավիճակում ենք այն պահի համեմատությամբ, երբ ստեղծվում էր մեր միությունը: Համաշխարհային տնտեսության վիճակը բարդ է ու անկանխատեսելի»,- ասել է նա` նշելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի