«Աստված կա՝ ինձ չի ների». ինքնասպան եղած գործարարի նամակն ուղարկվել է փորձաքննության
Henaran.am-ի տեղեկություններով հայտնի ժամացույցների «SWATCH», «EIFEL» խանութների ցանցի սեփականատեր 40-ամյա Գեւորգի Մկրտչյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում հարցաքննվել են վերջինիս հարազատները, խուզարկվել է Մկրտչյանի աշխատասենյակը, որտեղ առգրավված ձեռագրերն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու համար արդյոք ինքնասպանությունից առաջ գրված նամակը Մկրտչյանն է գրել, թե ոչ: Գործարարը նամակ էր թողել, որտեղ մասնավորապես նշվում է.
«Մամ ջան, պապ ջան … կներեք ինձ՝ ես պետք է գնամ… մի մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր՝ մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք … էրեխեք ջան, հավատացեք Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:
Հիշեցնենք, Գեւորգի Մկրտչյանն ինքնասպան է եղել օգոստոսի 16-ին իր առանձնատանը: