28 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարեգործություն դանիացիների կողմից

Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում բարեգործական համերգներով հանդես կգա Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը, ղեկավար՝ Դորթե Բիլ: Բանախոսները պատմեցին, որ համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում և նվիրվում են դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին: Դորթե […]

Իմաց տվեք

Մինչ օդերեւութաբանները հոկտեմբերին սպասվող ցրտահարության մասին են ահազանգում, քաղաքական դաշտում սրացումներ` գոնե մոտ ապագայում չեն նշմարվում: Արդեն հայտնի է Սահմանադրության հանրաքվեի օրը, քարոզչության մեկնարկն էլ տրված է, սակայն «այո»-ի և «ոչ»-ի ճակատների ձեւավորումը սաղմնային վիճակում է: Քաղաքական ուժերը չեն շտապում շտաբներ ստեղծել և անցնել ակտիվ քարոզարշավի: Այս առնչությամբ որոշակի ինֆորմացիա արդեն հայտնի է: Մասնավորապես այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն […]

Գողություն հարսանիքից հետո

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արուսյակ Դ.-ն և հայտնել, որ 1992 թ. ծնված Ռուբիկ Գ.-ն, ում ցույց են տվել «Հերթապահ մաս» հաղորդաշարով, ռեստորանային համալիրում իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ռուբլի և 255.000 դրամ: […]

Թուրքիան Ռուսաստանից բացատրության է սպասում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք ռուսական կողմին տեղեկացրել են, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու խնդրով բացատրությունների են սպասում, սակայն մինչ այս պահը ռուսական որևէ պատվիրակություն չի ժամանել Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսական մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել մեր և իրենց ռազմական պաշտոնյաների մասնակցությամբ ընդհանուր աշխատանքային խմբի ստեղծման մասին: Կարող եմ ասել, […]

Երբ պետք է ծննդաբերել նպաստից օգտվելու համար. Հրապարակ

Չաշխատող մայրերին վճարվելիք մայրության նպաստների մասին կառավարությունը խոսում է արդեն երկու տարի։ Վերջապես գալիս է այն ժամանակը՝ 2016 թվականի հունվարի 1-ը, երբ «Պետական նպաստների մասին» փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի, և չաշ­խատող մայրերը ևս հղիության և ծննդաբերության նպաստներ կստանան պետությունից: Օրենքի հեղինակներն այնպես են գրել դրա տեքստը, որ պետական այս մեծահոգությունից հնարավորինս քիչ մայրեր օգտվեն։ […]

Կրակոցների ու խաղողի վազերի տակ «պառկած» երջանկություն /վիդեո/

Ադրբեջանական դիրքերից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում: Չկա օր, որ չկրակեն՝ սովորական է դարձել: Տավուշի մարզի սահմանային Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի խոսքով` կանայք խաղողի վազերի տակ պառկած բերք են հավաքել: «Ինչ անենք, մեր հողն է, պետք է պահենք: Ու ամեն ինչ կանենք, որ գնացածներն էլ հետ գան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը: Գյուղը բազմաթիվ խնդիրներ […]

Նոր հեռուստասերիալ` Հայաստանի քաղաքական էլիտայի մասնակցությամբ. 168 Ժամ

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ։ Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպ­քում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին։ Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապա­տասխանելու իրականությանը։ Քաղաքացիների […]

Փաստաբանին դաժանաբար սպանել են քրոջ աղջկա համար. «Ժամանակ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը կատարվել էր մոտ 3 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին: Դատական քննության ավարտական փուլում ամբաստանյալի տեղում երկուսն էին՝ 35-ամյա Արտակ Վերանյանը և 33-ամյա Սամվել Դիլոյանը: Մինչ այդ՝ գործով մեղադրողները հրաժարվել էին այս գործով երրորդ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքներից՝ […]

Ոստինակապետը թաքցնո՞ւմ է. Ժողովուրդ

Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախ­կին տնօրեն Վարդան Ավագյանը փա­խուստի մեջ է, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, Ավագյանին և 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջության ծանր վնաս պատճառելու հիմքով։ Պարզվում է՝ Վար­դան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ […]

Ախ Քիմ, Քիմ… «Հրապարակ»

Լևոն Մարտիրոսյանը տարակուսած է, որ օրեր շարունակ ինքն ուղեկցում էր Յուրի Ջորկաեֆին, սակայն Հայաստանում որևէ մեկը չնկատեց դա, իսկ, ահա, 1-2 ժամ Քիմ Քարդաշյաևի հետ ընթրեց՝ «մինչև հիմա չեն մոռանում, չեն մոռանում անգամ, որ նա հղիացել է Հայաստանում»։ Մի «խամեմատեք»։ «Ինչու։ Մենք, չգիտեմ, երբևէ էլի կունենանք Ջորկաեֆի նման աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ, նա եկել էր Հայաստան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի