ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ընդունել հակաադրբեջանական ուղղումները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագծում հայամետ կոնգրեսականների առաջարկած հակաադրբեջանական ուղղումները։ Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքին (NDAA), որը ներառում է 858 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե, կողմ է քվեարկել 350 կոնգրեսական։ Փաստաթղթին դեմ են քվեարկել հայամետ կոնգրեսականներ՝ դեմոկրատներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փելոնը, Ջուդի Չուն և հանրապետական Գաս Բիլիրակիսը։ […]