07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առե՛ք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Ս. Զատիկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անուններ ունեն: Այս կիրակին կոչվում է Կարմիր, քանզի Եկեղեցին ոռոգվում և ծաղկում է Քրիստոսի արյամբ: Կարմիր կիրակին մեզ ցույց է տալիս, որ քրիստոնեական Եկեղեցին շարունակում է զորանալ նահատակների կարմիր արյամբ: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյանները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել՝ անդավաճան մնալով. «Տիրոջ […]

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածության աճի մասին: «Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում. Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև ԼՂ-ում լարվածության աճ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է Փաշինյանը։ Նա […]

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագիրը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

Բիշքեկում մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

Բիշքեկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Բիշքեկ է ժամանել դեկտեմբերի 9-ին: Մինչ ՌԴ նախագահի հետ հանդիպումը ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

«Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից». Քննարկում. Ուղիղ

Դեկտեմբերի 9-ին «Այլընտրանքային նախագծեր խումբը» կազմակերպել է «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով պանելային քննարկումը: Բանախոսներն են ՎաՀե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Անժելա Էլիբեգովան, Արման Աբովյանը և Կարեն Վրթանեսյանը: Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

«ՔՊ-ականները բիթքոյիններ, կրիպտոարժույթների ահռելի ծավալներ, կանխիկ գումարներ, Կենտրոնում 2-3 բնակարան են հայտարարագրում». Հայկ Մամիջանյան

«Պետք է հստակ հարց տամ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մի պարագայում մոնիտորինգային առաքելությունը ողջունվում է, մյուս պարագայում՝ ոչ։ Որևէ մեկը չի հերքում, որ կան շատ մեծ ակնկալիքներ մեր անվտանգային հովանոցից, բայց այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել այս պահին առկա առաջարկվող օգնությունից… Նաև ասեմ, որ մենք հիմա առաջնորդվում ենք մամուլում առկա տեղեկություններով, քանի որ ամբողջությամբ չի […]

«Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը»․ Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ինձ շա՜տ հարազատ մարդու՝ Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Նաև Սահմանադրական դատարանում նրա պաշտոնավարման ավարտը: Շնորհավորանքն էլ խառնվում է շնորհակալության ու երախտագիտության զգացումների հետ: Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը: Անգամ ինքդ քեզ ես ճանաչում ու բացահայտում […]

ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ասաց, թե այս փոփոխության  հրապարակային հանձնառությունը Հայաստանի կառավարությունը վերցրել է 2021-2026 թվականների  գործունեության միջոցառումների ծրագրերով: «Մենք փորձում ենք այնպիսի  համակարգ ստեղծել, որպեսզի կառույցներն իրենց արդյունավետությունը բարձրացնեն: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված