01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հացադուլ է հայտարարել

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, ով Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։

«Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչի համար է առերեսումն ուշանում։ Իր համար շատ անսպասելի է եղել Աշոտի դուրս նետվելը։ Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտն իրեն սխալ է հասկացել, այժմ նա սպասում է առերեսմանը։ Ինքնազգացողությունը լավ չէր», – հաղորդեց Ագնեսա Խամոյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ