05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի եղբայրը` ամենահավանական թեկնածու. Ժամանակ

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից շաբաթներ անց սկսվել է քննարկվել Մատենադարանի նոր ղեկավարի հարցը: Թերթին հասած տեղեկություններով, այս պահի դրությամբ շրջանառվող թեկնածուներից ամենահավանականը համարվում է Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, որը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան է եւ վերջերս դարձավ Գյումրիի պատվավոր քաղաքացի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Հայաստանն ու Վրաստանը կրթական համատեղ ծրագրեր կմշակեն

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ  կրթության  և  գիտության  նախարար  Լևոն  Մկրտչյանի   գլխավորած  պատվիրակությունը հանդիպում է ունեցել   Վրաստանի  կրթության  և գիտության  նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով  պատվիրակության  անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա  ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական  […]

Ոչ մի շրթներկ․ հնդկուհիներին արգելել են աղջիկ լինել

Հնդկաստանի քոլեջներից մեկում նոր կանոններ են մտցրել, որոնցով արգելում են աղջիկներին ամեն ինչ՝ օգտվել կոսմետիկայից, շփվել տղաների հետ, մի խոսքով՝ աղջիկ լինել, հայտնում է Daily Mail-ը։ Աղջիկներին արգելվում է մազերը գեղեցիկ հարդարել կամ ուսերին թողնել։ Արգելել են մատնահարդարում անել, շպարվել եւ անգամ շպարի պարագաներ ունենալ պայուսակում։ Եւս մի քանի տարօրինակ արգելք՝ արգելել են ուսումնական հաստատության […]

Հնարավոր է բակալավրական քառամյա կրթությունը դառնա եռամյա

Այս տարվանից ավագ դպրոցներում փոփոխություններ են պատրաստվում: Henaran.am –ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արդեն այս դեպտեմբերին աշակերտները կհանձնեն քննությունները և հունվարից հետո կընտրեն այն 3 մասնագիտություններն, որոնց ուղղությամբ կաշխատեն: Հարցին, թե այս փոփոխությունն արդյոք կարող է դրական անդրադառնալ կրկնուսույցների դեմ պայքարի վրա, նախարարը պատասխանեց. «Պատկերացրեք` աշակերտը դեպտեմբերից հետո ամեն […]

83 հազար աշակերտ կշարունակի ստանալ դպրոցական սնունդ

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակը   պայմանավորվածություն են ձեռք բերել “Հայաստանում կայուն դպրոցական սնունդ” ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են […]

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան /ֆոտո/

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վարչապետը նշել է, որ […]

Տարոն Մարգարյանն առաջին դասարան է ուղեկցել որդուն

Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին  առաջին դասարան է ուղեկցել որդուն՝ Մուշեղին: Երևանի թիվ 177 դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացել առաջին դասարանցիների առջև: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ միասին շրջել […]

Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է․ ՀՀ նախագահ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության […]

Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձեւավորվել դպրոցի եւ բուհի առաջին իսկ դասից: Անկախությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի