12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ ուշ չէ, հայտարարեք , որ դեմ եք դասադուլին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ”Ժառանգության” անդամներին դադարեցնել դասադուլը: ”Հարգարժան պարոն ՀովհաննիսյանԽոսքս ուղղում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր կողմնակից իմ շատ լավ ու բարի ընկերներին՝ Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին, Դավիթ Սանասարյանին և մնացած իմ ընկերներին։ Ես հարգում եմ Ձեր պայքարը և շատ հարցերում համաձայն եմ ձեզ հետ։ Բայց խնդրում […]

Ընտանեկան խնդիրները կործանում են իմունային համակարգը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընտանիքում լարված հարաբերությունները կործանում են ամուսինների իմունային համակարգը:  Ընտանեկան խնդիրների պատճառով բարձրանում է “սթրեսի հորմոնի”` կորտիզոլի մակարդակը, ինչն ազդում է առողջության վրա, գրում է “Российская газета”-ն: Հոգեբանական առումով բացասական զգայական ֆոն է ստեղծվում, որի դեպքում մարդիկ խնդիրներ են ստեղծում մանրուքներից` աննշան իրադարձությունները միայն բացասաբար ընկալելով: Նրանք անկայուն վիճակում են գտնվում […]

Արմեն Աշոտյանը հանդիպել է բլոգերներին եւ սոցցանցերի ակտիվ օգտատերերին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների եւ սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար եւ շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարեւոր նպաստ է բերում  կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները  նախարարին ներկայացրել են  բազմաթիվ […]

Բուհում քաղաքական քարոզչություն իրականացնելու համար ՎՊՄԻ ռեկտորը պատժվեց

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ի  ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը արժանացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողությանը` բուհում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար: ԿԳ նախարարի հրամանով ռեկտորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել: Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի էջից: Նախարարն այնտեղ գրում է,. ‘’Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի […]

Սոցիալական նոր նախաձեռնություն` ուսանողական արտոնյալ վարկեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը: ՀՀ կառավարության եւ Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունն  աննախադեպ վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն են: Ներկայացնելով ծրագրի […]

Ճապոնացիները բացահայտել են մաստակի օգտակարությունը

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել` մաստակը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով օգտակար է: Այն 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը եւ բարձրացնում զգոնությունը: Գիտնականների անցկացրած փորձի ընթացքում 2 խմբերից մեկը, որի անդամները մաստակ ծամելով են առաջադրանքները կատարել, 10 տոկոսով ավելի արագ են դա արել, քան մյուս խմբի անդամները, ովքեր մաստակ ծամելիս […]

Ընդունելության քննություններն ու դիպլոմները չլինեն. Բլեյանի առաջարկը

՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն, նախկին ԿԳ նախարար Աշոտ Բլեյանն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները: Այսօր ասուլիսում նա ասաց, որ բուհերը դատարկ են մնում, միայն առանձին բաժիններում կա մրցակցություն: ՛՛Քննությունները ոչ միայն ավելորդ են, այլև վնասակար: Հանել քննությունները և կենտրոնանալ ուսուցման վրա, սա է մեր առաջարկը՛՛,-նշեց Բլեյանը: Բլեյանի կարծիքով՝ կարող են չլինել նաև դիպլոմներ, քանի որ […]

Դասագրքերի մրցույթ

Տեղի է ունեցել Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարեւոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու եւ ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարեւորությունը: Արմենը Աշոտյանը մեկ անգամ եւս շեշտել […]

Երեխաների ճարպակալումը կապված է սկլերոզի հետ.գիտնականներ

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կապում են երեխաների ճարպակալումը եւ դեռահաս տարիքում առաջացող սկլերոզի միջեւ, հաղորդում է “РБК”ն: Նրանց տվյալներով` վերջին տարիներին ԱՄՆ-ում զգալիորեն ավելացել է այն երեխաների քանակը, ովքեր տառապում են ավել քաշից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին 30 տարում այդ ցուցանիշը զարգացած երկրներում աճել է 3 անգամ: Նրանց կարծիքով` հիվանդության զարգացման տեմպը հետագայում էլ կաճի: Ինչպես […]

Առանց գրավի` վարկ ուսանողներին. Սերժ Սարգսյանի խոստումը

ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշում ընտրողների հետ հանդիպմանն առանձնացրեց կրթության որակի բարելավման խնդիրները` ասելով, որ եկող տարվա սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր առաջին դասարանցին անվճար համակարգիչ է ստանալու: Միաժամանակ առաջիկայում բարձրագույն կրթությունն անապահով խավի համար դառնալու է անվճար, իսկ վճարովի սովորողներին բացառիկ պայմաններով վարկ ստանալու հնարավորություն է տրվելու: “Ուրախ եմ հենց այստեղ հայտարարելու, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի