Ընտանեկան խնդիրները կործանում են իմունային համակարգը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընտանիքում լարված հարաբերությունները կործանում են ամուսինների իմունային համակարգը:
Ընտանեկան խնդիրների պատճառով բարձրանում է “սթրեսի հորմոնի”` կորտիզոլի մակարդակը, ինչն ազդում է առողջության վրա, գրում է “Российская газета”-ն: Հոգեբանական առումով բացասական զգայական ֆոն է ստեղծվում, որի դեպքում մարդիկ խնդիրներ են ստեղծում մանրուքներից` աննշան իրադարձությունները միայն բացասաբար ընկալելով: Նրանք անկայուն վիճակում են գտնվում եւ անընդհատ ցանկանում են համոզված լինել, որ իրենց սիրում են:
Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են շուրջ 80 ամուսնական զույգերի հարաբերություններ, ովքեր ավելի քան 12 տարի ամուսնացած են եղել: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր շատ են խուճապահար լինում, կորտիզոլի մակարդակը 11 տոկոսով ավելի բարձր է, քան մյուս մասնակիցների մոտ: Նրանք նաեւ թույլ առողջույթուն են ունեցել: