01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հարամողների եւ հարամվողների համար խիստ օրակարգային է Մարտի 1-ը. Իրատես de facto

Ընդդիմությունը, մասնավորապես, Նոր Հայաստանը ուղղակի այն դեպքն է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի ան-գամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու: Ահա և անհիշելի ժամանակներից Ազատության հրապարակում անթեղված Նոր Հայաստանը` յուր հարգարժան Ժիրայր Սէֆիլյանով ու մյուսներով ճանապարհային երրորդ քարտեզ է ներկայացրել … տուն գնալու: Ոuրիշ […]

Փակուղում են հայտնվել. Ժողովուրդ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի կողմից կալանավորված ազատամարտիկ 49-ամյա Հարություն Սարիբեկյանի` Զիմի  հարազատները փակուղում են հայտնվել: Ազատամարտիկի որդին` Ռուբեն Սարիբեկյանն ասաց, որ հոր առողջական վիճակը շատ վատ է, բայց իրավապահները հրաժարվում են նրան բուժհաստատություն տեղափոխել: «ՔԿՀ-ի բուժանձնակազմը գնում, հորս ստուգում է, բայց ճիշտ հասկացեք` այդպես չեն կարող օգնել: Իմ խնդրանքս մեկն է, որպեսզի տեղափոխեն բժշկական […]

«Մարինեն իմ մուրազն էր՝ նույնիսկ ամուսնացած ժամանակ…» անչափահասը մանրամասներ է պատմել արյունալի դեպքի մասին. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Հակոբ Բ.-ի գործի դատական քննությունը: 41-ամյա Հակոբը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հակոբ Բ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, դատվածությունները մարված են: Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի […]

3 օր Բոստոնում. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու մարտի 28-31-ը: Նա սկզբում ժամանելու է Բոստոն, որտեղ նրան դիմավորելու է քաղաքապետը, իսկ Վաշինգտոն մեկնելու է մեկօրյա այցով, Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրը` մարտի 31-ին: Ինչպես փոխանցեց ԱՄՆ-ում ՀՀ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանը, Սարգսյանն այցելելու է Մասաչուսեթսի 3 համալսարաններ` Հարվարդի համալսարան, Ֆլետչերի դիվանագիտական դպրոց եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, դասախոսություն է կարդալու, նաեւ […]

Ինչը ստիպեց Քուշկյանին վերադառնալ Երեւան. Հրապարակ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրաժարականը նույնքան անսպասելի էր, որքան ժամանակին նրա նշանակումն այս պաշտոնում: Ինչն ստիպեց նրան վերադառնալ Երեւան: Պաշտոնական բացատրություն չկա: Նրա մամուլի պատասխանատուն ասում է, որ իր համար էլ էր այս լուրն անսպասելի: Արդեն շրջում է վարկած, որ Հարություն Քուշկյանին վերադարձնում են Երեւան, որպեսզի զբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ ներկայիս նախարարը` Արմեն […]

Առողջապահության նախարա՞րն էլ. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։ Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ […]

Ընտրողներին էլ վարորդների պես. Հայկական Ժամանակ

Իշխանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը: ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի եւ պահպանվի, հնարավորություն տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց: […]

«Պետք է դրան գործուղի վանք». Հրապարակ

Գորիսի ոստիկանապետի շուրջ ծավալված սկանդալային միջադեպի շուրջ թերթը զրուցել է նախկին ոստիկան, Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման նախագահ Ռոբերտ Հակոբյանի հետ: -Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ոստիկանները մարդ են ծեծել-ջարդել: Ինչո՞վ է իրավիճակը փոխվել: -Սա դուք ծեծուջարդ եք համարում: Հզոր դատախազությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը, տաղանդավոր քննիչները նյութերը կուսումնասիրեն, կզեկուցեն, ինչպես պետք է: Ողբերգություն է սա, իսկ […]

Խոստովանել են. Ժողովուրդ

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ»: Պատգամավորը ակնկալում է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը` ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինված են եղել […]

Անհնարին բան է. Առավոտ

«Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը զատ քաղաքական եւ ընտրությունների միջոցով շատ բարդ եւ անհնարին բան է։ Ես երբեք չեմ կիսել այն կարծիքը, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ։ Հրապարակային քաղաքականության մեջ չգտնվելով՝ շատերը քաղաքականության մեջ են եւ դերակատարում ունեն եւ ունեցել են»,-մեզ հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի