02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո․ «Հրապարակ»

Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Աղդամով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, […]

Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո. «Ժողովուրդ»

Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի տեղավորվելը մշտապես մերժող ու թափանցիկության մասին աղաղակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԽԾԲ-ն նոր ծաղկունք է ապրում: Պարզվում է, որ թավշյա հեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթն այնքան է աճել ու մասսայական բնույթ ստացել, որ մտել է ոչ միայն պետական կառույցներ, դպրոցներ կամ մանկապարտեզներ, այլ նաեւ մշակութային կենտրոններ: Երեկ հայտնի դարձավ, որ Ավետիք Իսահակյանի […]

Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո նամակ է ուղարկել. «Հրապարակ»

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել: Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ և Արցախի […]

Փաշինյանի իշխանության դիմաց Արցախն ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով․ 168.am

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ճշգրտորեն չի հիշում Հայաստանի տարածքի չափը, փոխարենը՝ ստորակետի ճշտությամբ կրկնում է, թե քանի հազար քանի հարյուր քառակուսի կիլոմետր է Ադրբեջանի տարածքը: Նրա այդ վերբալ վրիպումը լեզվական չէ սոսկ, այլ արտահայտում է իր իշխանության անպերճանք թշվառությունը: Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի […]

ՔՊ-ի հույսը հնդիկներն ու մարզերի բնակիչներն են․ «Հրապարակ»

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։ Թեպետ Ընտրական օրենսգրքում վերջին տարիների փոփոխությունները գրեթե նվազագույնի են հասցրել ընտրատեղամասերում կեղծիք անելու հնարավորությունը, հատկապես հիմա, […]

Բժշկական համալսարանին պատկանող շենքերը վաճառք են հանվում․ «Հրապարակ»

Կառավարության այսօրվա նիստում ներառված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող, Մամիկոնյանց 60 եւ 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 եւ 853.6 քառ. մետր մակերեսներով շենք-շինությունները վաճառքի հանելու հարցը։ Խոսքը Բժշկական համալսարանին պատկանող շենքերի մասին է։ Վաճառքը տեղի է ունենալու աճուրդով, և մեկնարկային գին է սահմանվել 1 միլիարդ 847 մլն 300 հազար դրամը»։

Հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել: Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ.-ին ձեւավորված խորհրդարանում: 2021թ.-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, եւ նա պատգամավորի օգնականից պատգամավոր […]

Իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել քարոզարշավի վերջին շաբաթը «կատաղի» պայքարի դուրս գալ ու ամբողջ ուժերը կենտրոնացնել միայն ու միայն ձայներ հավաքելու վրա՝ չխնայելով ոչ մի մեթոդ: ՔՊ-ն այս շաբաթ իր ամբողջ ծանր հրետանին ոտքի է հանել. նախարարները, բոլոր պատգամավորները մեկ մարդու պես աշխատանքային ժամից հետո պետք է շտապեն քարոզարշավի. անգամ այն պատգամավորները, որոնք […]

«Վիվառո» ընկերությունը խաղամոլություն է զարգացնում․ «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ կան, որ ամեն նստաշրջանին տարբեր օրենքներ են բերում՝ իբրեւ թե խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում, սակայն խաղամոլության թվերը մեր երկրում շարունակում են աճել, իսկ խաղամոլության գովազդն ու հնարավորությունը մարդկանց հեռուստաէկրաններից ներս է մտել տներ: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է շարքային երեւանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը: […]

ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել․ արդեն իսկ հրահանգվել է բոլորին մարդ բերել․ «Հրապարակ»

ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով: Սկզբում հանրահավաքի վայր են դիտարկել Հանրապետության հրապարակը, սակայն որոշումը կանգ է առել Երեւանի քաղաքապետարանի հրապարակի վրա, քանի որ Հանրապետության հրապարակ լցնելը բարդ գործ է, ուստի ճիշտը քաղաքապետարանի մոտ հավաքվելն է, որտեղ մարդկանց սակավությունն աչք չի ծակի։ Այսպիսով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել, արդեն իսկ հրահանգվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված