14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո. «Ժողովուրդ»

Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի տեղավորվելը մշտապես մերժող ու թափանցիկության մասին աղաղակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԽԾԲ-ն նոր ծաղկունք է ապրում:

Պարզվում է, որ թավշյա հեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթն այնքան է աճել ու մասսայական բնույթ ստացել, որ մտել է ոչ միայն պետական կառույցներ, դպրոցներ կամ մանկապարտեզներ, այլ նաեւ մշակութային կենտրոններ: Երեկ հայտնի դարձավ, որ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. այդ պաշտոնում նշանակվել է Արմենուհի Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի կինն է:

Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի բարձր հովանու ներքո»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ