27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ղարաբաղյան կլանում իրենք իրենց մեջ գիտեն. Առավոտ

«Իգլայի» հրթիռներով միայն ինքնաթիռ ու ուղղաթիռ են խփում, հատուկ կոդեր ունի, հասարակ բան չի, էլի։ Այդ սարքը, եթե նշանառությունը սխալ էլ պահես, գնում, կպնում է թիրախին»,- անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանից Հայաստան «Իգլա» հրթիռների համալի­րի տեղափոխման […]

Ինչո՞ւ ուրացավ. Ժողովուրդ

Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, […]

Անակնկալներ կլինեն. Ժամանակ

Որքան էլ դժվար է հավատալ, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել առանց իշխանության ամենավերին օղակներում նախապես գրված սցենարի, այդուհանդերձ առաջիկա ընտրության առումով շատ մեծ է հավանականությունը, և թերևս Հայաստանի անկախության պատմության ընթացքում այդ տեսանկյունից հավանականությունն ամենամեծն է, որ առաջիկա ընտրությանը կարող են այնուհանդերձ շատ լինել անակնկալները: Այստեղ ամենևին չկան ազատ և արդար ընտրության հետ […]

Քոչարյանը խայծը կուլ կտա՞. Հայկական Ժամանակ

ՕՐՕ դւսշինքում Սամվել Բաբայանի եւ Վարդան Օսկանյանի ներկայության պատճառով քաղաքական դաշտում համոզմունք կա, որ այդ ուժի հետեւում իրականում Ռոբերտ Քոչարյանն Է կանգնած։ Երեկ արդեն կարծիքներ Էին շրջանառվում, թե Սամվել Բաբայանին ձերբակալելով իշխանությունները մտադիր են բացահայտ խաղի մեջ ներքաշել հենց նրան։ Այսինքն, մինչեւ այժմ Ռոբերտ Քոչարյանը տարբեր ուժերի նախ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հիմա […]

Սեյրան Օհանյանի՞ն էլ. Հայկական Ժամանակ

Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի: Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ: Ըստ […]

Ով է թալանել Ֆլեշի Բարսեղին. Ժողովուրդ

Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: «Մասնավորապես, «Ֆլեշ մոտորսե ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողության տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն […]

«Կոնկուրենտ ֆիրմայի» ինադու. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու: Այցն սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակիցե, կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա […]

«Փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա». Հրապարակ

Պարզվում է` լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլեւ տարբեր տարածքներում առաջադրվածների միջեւ, թե ով «որքաննոցե տղա է իր թաղում: Որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր եւ Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանինե։ «Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները: Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է […]

Օսկանյանն էլ չի դիմանում. Առավոտ

Ինչքան ընտրությունների օրը մոտ է դառնում, այնքան զգում եմ, որ անհամեստ եմ դառնումե,- մարտի 21-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա շարունակեց. «Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել եւ այսպես թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք եւ ձայնը տվեք ինձ: Որովհետեւ […]

Անկանխատեսելի հետեւանքներ. Ժամանակ

Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել եւ պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով եւ «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՅԴ-ի մոտ։ Այս երկու ուժերը մինչեւ այս պահը վստահ են եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված