20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]

Պատգամավորը իր ունեցվածքը գրանցում է տղայի անունով. ՀԺ

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «ՀԺ»-ին հաջողվել է կապ հաստատել Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու` Պարույր Հակոբյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր […]

Փաշինյանը ստիպված դիմելու է ՀՀԿ-ի օգնությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: […]

Քոչարյանի ընտանիքի անդամները թիմ են հավաքագրում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ […]

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել. «Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց ոչնչի մասին չեն բանակցել»։ Ապա հրապարակում հավաքվածներին […]

Հարավկովկասյան երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվում. Հրապարակ

Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝  համակարգիչներ։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է […]

Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա. Հրապարակ

«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Հետևաբար, նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջը […]

Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը […]

Երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զար­գացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում:  Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովը նիստ է անելու և հայտարարելու է, որ […]

Որ քաղաքական ուժով է Քոչարյանը վերադառնում քաղաքականություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարևոր հարցը՝ ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի