12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զար­գացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում: 

Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը: Հիշեց­նենք, որ Երևանի ավագանու ընտրու­թյունները կայանում են կուսակցա­կան ցուցակներով: Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: 

Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար:

Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբե­րի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է: Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամ­ների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:   

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ