19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ոստիկանության եւ ԿԸՀ-ի լուռ համաձայնությամբ. Իրավունք

Պարզվում է՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին նախորդող լռության օրը հակաեկեղեցւսկան շարժման ակտիվը հենց իրենց հերթական ցույցի ժամանակ խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, որով արգելվում է լռության օրը որեւէ քարոգչություն կամ հակաքարոզչություն իրականացնել։ Սակայն այս ամենին որեւէ անդրադարձ չունեցավ ոչ Կենտրոնական ընտրական ւհանձնաժողովը, ոչ ԲՀԿ-ի «քունջուպուճախներում» ընտրակաշառք փնտրող ոստիկանությունը։ Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այնքան էին տարված նրանով, […]

Փաշինյանը փայլուն հասկանում է՝ ձմռանն ընդառաջ որն է իր գլխավոր խնդիրը. 168 Ժամ

«Ժամանակը սկսում Է աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ անկասկած, Երեւան քաղաքում Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքը հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ, ինչպես «Իմ քայլի» ղեկավարը կցանկանար։ Ըստ նրա, ամեն ինչ նման կերպ ստացվեց նույն վստահության և փողոցային «վառելիքի» […]

Գիշերով են հավաքվում. Հրապարակ

Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին։ Թերթի տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի թերթի աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է […]

Կլինի եւս մի հեղափոխություն. Ժամանակ

Քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան: Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել […]

Մութ հարցեր Վանեցյանի շուրջ. Հրապարակ

«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա […]

Փաշինյանի միակ հնարավորությունը. Ժամանակ

Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսնե­րին կազմակեր­պել խորհրդարա­նական արտա­հերթ ընտրություններ, որովհետեւ հասկանում է, որ գարնանը իր եւ իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվա­զեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը: Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հա­ջողվելու սահմանադրական փոփո­խություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փո­փոխությունների օգտին: Խորհրդա­րանը լուծարելու միակ հնարավոր […]

Սերժ Սարգսյանը գիտակցել է նման քայլի հետեւանքները, Փաշինյանը՝ ո՞չ. Հրապարակ

Չնայած Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ծրագիրը վարչապետի կողմից ներկայացվեց որպես «աջակցություն Հալեպի հայկական համայնքին», սակայն ակնհայտ է, որ այս քայլը ռուսական իշխանություններին ուղղված ռեւերանս է ընդամենը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է մոտ 100 հոգուց կազմված ռազմական մասնագետների՝ բժիշկներ, սակրավորներ, նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկել Սիրիա, եւ դա ներկայացվում է որպես «աննախադեպ համագործակցության օրինակ»: Սակայն թերթը […]

Մայրաքաղաքում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. Փաստ

Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքա­ղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գոր­ծում 4, 11, 16, 17, 19, , 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթու­ղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրուսվտոբուսային երթուղիները: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների […]

Նիկոլ ջան, սիրուն չի. Հրապարակ

Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգպանը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին: «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յ. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգեւատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում: Բայց կառավարության կայքում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ […]

Սկանդալային բացահայտումներ կլինեն գաղտնալսման գործով. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ’ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի