26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը փայլուն հասկանում է՝ ձմռանն ընդառաջ որն է իր գլխավոր խնդիրը. 168 Ժամ

«Ժամանակը սկսում Է աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ անկասկած, Երեւան քաղաքում Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքը հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ, ինչպես «Իմ քայլի» ղեկավարը կցանկանար։ Ըստ նրա, ամեն ինչ նման կերպ ստացվեց նույն վստահության և փողոցային «վառելիքի» շնորհիվ, որը մինչև հիմա աշխատում է, բայց արդեն ոչ այնքան անհրաժեշտ դինամիկայով։

«Ինքնին Երեանը, որպես Հայաստանի վարչապետի հովանավորյալի գործունեության դաշտ, կոնկրետ աշխատանք է և նույնիսկ ոչ այնքան հասարակության կենսամակարդակի բարելավման, այլ ներկայիս պայմաններում, ես նույնիսկ կասեի, ներկայիս կենսամակարդակի պահպանման, որպեսզի այն չընկնի»,- ասել է Տրոֆիմչուկը։

Ժամանակը, նրա խոսքով, սկսում է աշխատել Փաշինյանի դեմ, քանի որ անհրաժնշտ է հստակություն՝ առավել ևս՝ ձմռանն ընդառաջ։ «40 տոկոսից մի փոքր ավելի մասնակցությունը խոսում է իր մասին, հասարակության վստահության կրեդիտն անվերջ չէ, և Փաշինյանը, դատելով ամեն ինչից, փայլուն կերպով հասկանում է, հենց այդ պատճառով էլ ակտիվացրել է ԱՄՆ-ից աջակցության փնտրտուքը՝ մասնավորապես հայկական Սփյուռքի ներսում»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ