23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանության եւ ԿԸՀ-ի լուռ համաձայնությամբ. Իրավունք

Պարզվում է՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին նախորդող լռության օրը հակաեկեղեցւսկան շարժման ակտիվը հենց իրենց հերթական ցույցի ժամանակ խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, որով արգելվում է լռության օրը որեւէ քարոգչություն կամ հակաքարոզչություն իրականացնել։ Սակայն այս ամենին որեւէ անդրադարձ չունեցավ ոչ Կենտրոնական ընտրական ւհանձնաժողովը, ոչ ԲՀԿ-ի «քունջուպուճախներում» ընտրակաշառք փնտրող ոստիկանությունը։ Իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այնքան էին տարված նրանով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դրական տպավորություն թողնեն, որ անգամ չնկատեցին այս ամենն ու որեւէ իրավական գնահատական չտվեցին ու չարձագանքեցին։

Հակաեկեղեցական շարժման պարագլուխներից կարգալույծ հոգեւորական ԿՈՐՅՈՒՆ աբեղա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Սարությանին՝ Սուրբ Աննա եկեղեցուբակում հայտարարել է. «Այսօր մեր քաղաքի
համար որպես ընտրյալ քաղաքապետ պետք է լինի այն անձը, ով բնականաբար, մեր սիրելի վարչապետի հետ ջիղ ու ջանք է դրել, մասնակցել է պայքարին, մասնակցել Է այս հեղափոխությանը եւ
արժանի զավակն է այս ընտրյալ ազգի, ժողովրդի, նրանց հետ եկեղեցու եւ ժողովրդի կարիքը, ցավը,
հոգսը կիսող անձնավորություն է։ Եվ մենք մեր ձայնը պիտի տանք հանուն արդարության՝ մեր, որպես քաղաքա­պետ, իրեն տեսնելու համար»։

ԻնչեւԷ, բացի այն, որ նախկին հոգե­ւորականը եւս մեկ անգամ փաստեց, որ իրենք բացառապես զբաղված են Հայաստանի նոր իշխանությունների կամ­քը կատարելով, մեզ մնում է նաեւ հիշեցնել, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք 5– րդ գլխի 18-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ «քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է»։ Սինչդեռ այս դեպքում կրկին գործ ունենք կատարյալ ւսմենաթողության հետ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ