18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատասխան տալու ժամանակը. Հայոց աշխարհ

Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Թե դա ինչ կտա երկրի տնտեսության ու հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։   Մի բան պարզ է, որ արագ փոփոխություններ անիմաստ է սպասել։ Իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ հասարակության շրջանում ձեւավորված սպասումները չափազանցված էին, տրված խոստումները՝ ոչ իրատեսական։ Իշխանության եկած քաղաքական ուժերն ի վիճակի չեղան կատարել իրենց […]

Փաշինյան-մենատերը գյուտ է բոլթոնների համար. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխարեն նրան հետ գլորեցին 1991-ի առաջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական անոմալիաների գիրկը՝ բազմակի գերազանցելով մեր ամենահոռետեսական կանխատեսումները։   Ինչպես 1991 թվականին ՀՀՇ-ի առաջնորդը իրենով արեց ողջ քաղաքական դաշտը՝ ձեւավորելով սեփական ավտորիտար իշխանության հիմքերը, այնպես էլ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով նույն կերպ […]

Վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների. Հայոց աշխարհ

Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում․․․ Չես հոգնում օվսաննա ձոնել հայրենի քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ համապետական ընտրությունները։   Չէ՞ որ որոշ երկրներում ընտրությունները տքնաջան ու տաղտկալի աշխատանք են։ Պետք է տարիների ընթացքում ստեղծել տեղական կառույցներ, մշտապես աշխատել մարդկանց հետ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը…    Ո՛չ ստեղծագործական կայծ, մի խոսքով, ո՛չ էլ երեւակայության թռիչք. տաղտուկ։ Այլ բան է […]

Ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան. Ժամանակ

Երեկ տեղի է ունեցել «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկ­վել է ապագա կառավարության ձևավորման հարցը:  Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշին­քի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնա­ծուներից ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Աթոռակռիվը սկսվեց. Հրապարակ

Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում […]

Ճակատագրի մարտահրավերներ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից.   -Ձեր «Զվարթնոց» օդանավակայանը լիովին միջազգային կարգի է: Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում աշխարհի հայտնի ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն անկրկնելի են… հապա վերանորոգված փողոցները, թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երեւանում՝ տխուր, անկյանք քաղաք էր… […]

Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարական զարգացում. ո՞րը կընտրի ՀՀ-ն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, մեզ հետ զրույցում  ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին: […]

Ինչպե՞ս է տեղի ունեցել ՍՈւ-25-ի ողբերգությունը. Ժողովուրդ

Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել:  Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի […]

Նոր Հայաստանում լիառատ ծաղկում է քաղաքական մարդակերությունը. Հայոց աշխարհ

Բարմալեյ 66-ը այնքան էլ իրավացի չէր. նորմալ հերոսները միշտ չէ, որ գնում են շրջանցիկ ճանապարհով։ Նոր Հայաստանի իշխանությունները, օրինակ, ընտրություններից առաջ վերջին օրերին նախընտրում են առճակատ գրոհները ընդդեմ քաղաքական մրցակիցների՝ ի դեմս հանրապետականների։   Մեզանում այժմ գրեթե այնպես է, ինչպես Չինաստանում։ Այնտեղ կարելի է քննարկել քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական բնույթի ուզածդ խնդիր, բայց չի կարելի կասկածի ենթարկել […]

Հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցում. Հայոց աշխարհ

Այլևս պարզ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության սպասելիքները։ Որքան էլ վարչապետի պաշտոնակատարը հայտարարի, թե կատարել են բոլոր խոստումները, դրանից ոչինչ չի փոխվում։    Ժամանակին բարձրացված բազմաթիվ խնդիրներ այսօր էլ շարունակում են մնալ չլուծված, թեեւ ցանկության դեպքում դա կարելի էր անել ամենասեղմ ժամկետում։ Խոսքը նույն արագաչափերի կամ կարմիր գծերի վերացման մասին է, սակայն այդ գաղափարից իշխանությունն ընդհանրապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի