18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Այսօր Հ1-ում շատ թեժ կլինի. Հրապարակ

Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ «Բայց քանի որ առաջին անգամն ենք […]

Ինչու է խառնվում Օսիպյանը. Փաստ

Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաեւ, այսպես ասած, ընթացիկ դեպքեր եւս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3–ին Լոռու մարզի ոստիկանները Վանաձոր […]

Պուտինի հարվածը Փաշինյանին . Հրապարակ

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ հաշվի առնելով նախընտրական կամպանիան ու դրանում առկա թեժ զարգացումները։ Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Վ․ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հենց վերջինս է առաջարկել հետաձգել գագաթնաժողովը։  Իհարկե ակնհայտ անհապատասխանություն կա։ Ամենայն […]

Զգույշ, ձեզ հետեւում են. Հրապարակ

Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին Վայբերով, Վոթսաբով, որը, ասում էին, չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները եւս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, տելեգրամն է, բայց այն գաղտնալսելու ձեւն […]

Գոյություն չունեցող կախարդական փայտիկը մսխում է Հայաստանի իմունիտետը. Հայոց աշխարհ

Նախընտրական քարոզարշավը խտացված դրսևորումն է քաղաքականության մասին մեր պատկերացումների, գիտելիքների, հմտությունների: Ինչպիսին քաղաքական դաշտն է, այդպիսին էլ քարոզարշավն է: Պարզապես քարոզարշավի կարճ ու արագ ընթացքը, դրան 1400-ից ավելի թեկնածուների ներգրավվածությունը ի ցույց  է դնում քաղաքական այն մշակույթը, որի կրողն է Հայաստանը: Քարոզարշավը չէ քաղաքական մշակույթի ցածրորակության պատճառը, քարոզարշավն ընդամենն այդ ցածրորակությունը ֆիքսելու առիթ է: Ընդհանրապես, քարոզարշավն ինքնին […]

ՀԱՊԿ-ում Փաշինյանին առաջվա նման չեն ընդունում. Պուտինը վերցնում է իր ձեռքը. Հրապարակ

Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։ Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ հարցեր լուծվում են այդ […]

Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցվել է ՀՀ իշխանության ուղերձները. Հրապարակ

Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել է՝ ձեզ նկատի չի […]

ՀԱՊԿ-ում հարցն արդեն լուծված է. 168 Ժամ

Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի եւ նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է: Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որեւէ ղեկավարի համար ցավոտ […]

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. Ժամանակ

ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով:  Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չու­նի անելու, նա պետք […]

Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացումներին չեն հավատում միջազգային ֆինանսական կազմակերպությունները. Հայոց աշխարհ

Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը 1,3 կետով նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6,2-ից դարձնելով 4,9 տոկոս։ Գլխավոր դրամատունն այլեւս չի հավատում բարձր աճի հավանականությանը։    Չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի տնտեսական աճի սպասումները գնահատվել են 4,6-5,1 տոկոս։ Սա զգալիորեն ցածր է նախորդ եռամսյակի կանխատեսումների համեմատ։ Ընդամենը երեք ամիս առաջ ակնկալիքները 5,6-6,9 տոկոսի միջակայքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի