17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քաղաքացու օրը չդառնա անեծքի օր

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի, ընդ որում այդ պատերազմը հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանի շրջանակներն են, մարտի 1֊ի գործի վերաբացումը իրավական ձախողման ենթարկելով, իրավական պարկուճները փոխարինում են 90֊ականների ՀՀՇ֊ական պաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքեր իշխանությունը ձեռքներից պլստացնելու քինախնդրութունն են լուծում «մահացու մեղքերի» մեջ մեղադրելով երկրորդ նախագահին։ Հեղափոխական ակտիվը՝ մտավորականներ ու ակտիվիստներ, ինչու չէ, նաև դերասան […]

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որը տևեց չորս ու կես ժամ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Բայց բազմաթիվ հարցեր, որոնք պակաս կարևոր չէին կամ գուցե ավելի կարևոր էին, այդպես էլ չհնչեցին։ Մի բան, ինչը չվրիպեց նաև փորձառու նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի աչքից։ Ու քանի որ այդ հարցերն այդպես էլ չհնչեցին, ստիպված ենք դրանց մի մասը մենք հնչեցնել։ […]

Նիկոլ Փաշինյանն ուզում է իր վրայից գցե՞լ տապալումների պատասխանատվությունը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե հանրապետության վարչապետն է: Լուծարելով այս խորհուրդը՝ վարչապետը հավանաբար ուզում է իր վրայից գցել ոլորտում առաջիկայում սպասվող տապալումների անմիջական պատասխանատվությունը: Այլ հրապարակումերին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ազգային ժողովում կռիվ է ընկել պարգևատրումների պատճառով. Ժողովուրդ

Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատա­կից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամա­բանական բացատրություն չի տվել՝ ասե­լով, թե այլ սկզբունքներով են […]

Փաշինյանը պարգեւատրում է իր հավատարիմներին, Վանեցյանից էլ է բիզնես խլում. Իրատես

Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաեւ բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Թերթի տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։ Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին […]

Ո՞ւմ ոգին կնախընտրեր Թագուհի Ղազարյանը՝ Լֆիկի՞, թե՞ Շմայսի. Հրապարակ

Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ […]

ՊԵԿ պաշտոնյայի նվերը թանկ է նստել կառավարության վրա. 168 ժամ

Արտերկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման կանոների չիմացության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյան: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը […]

Հերթական ստի «փուչիկը» պայթեց. Փաստ

Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին և գործող իշխանությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ […]

Արամ Սիմոնյանը ճիշտ է, Դավիթ Սանասարյանը՝ սխալ: Որոշում է կայացվել ընդդեմ Սանասարյանի. Ժողովուրդ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ […]

Ունենալ անցումային արդարադատության մահակը՝ ընդդեմ «վտանգավոր» դեմ­քերի. Փաստ

Իշխանությունների համար օրակար­գային կարևոր հարց է դարձել անցումա­յին արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նա­խագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ դրա տակ հստակ քաղաքական են­թատեքստ կա, որի համաձայն՝ իշխա­նությունները փորձելու են հնարավոր բո­լոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բա­ցասական վճիռներից խուսափելու նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի