22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազգային ժողովում կռիվ է ընկել պարգևատրումների պատճառով. Ժողովուրդ

Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատա­կից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամա­բանական բացատրություն չի տվել՝ ասե­լով, թե այլ սկզբունքներով են աշխատում:

Այս առնչությամբ օրաթեր­թը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավա­րի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգևատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար:

«Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամ­կետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել և այլն»:  Մելիքսեթյանը դժվա­րացավ թվեր նշել խրախուսական պարգևի արժանացածների վերաբերյալ, սա­կայն ասաց, որ չստացած աշխատակից­ները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին և արդեն պատասխան նա­մակը ստացել են:

Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ