16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր թանկացումների բոթ: Գույքահարկը զգալիորեն կբարձրանա. Փաստ

Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման ար­դյունքում հանրապետությունում կներդրվի ան­շարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Նա­խատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը:  «Փաս­տի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի […]

Վարորդական իրավունք ստանալու կարգը կփոխվի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը մտադիր է փոփո­խություններ կատարել «ճա­նապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրեն­քում:  Մասնավորապես առա­ջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստա­նալու համար դիմած անձն անցնի բժշկական հավա­տարմագրում: Կառավարու­թյունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վա­րելու ուսուցման կազմակեր­պումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեու­թյուն: Այսպես կոչված, ավ­տոդպրոցները պետք է լիցենզավորվեն; Այս եւ այլ հրպարակումներին ծանոթացք թերթի այսօրվա համարում:   

Իդիոտիզմ… ո՞ւր է կորել 60 միլիոնը. 168 Ժամ

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» […]

ԱԺ-ն՝ անգործունակ. Ժողովուրդ

Յոթերորդ գումարման խորհրդարանի պարագայում ևս շարունակվում է այն պրակտիկան, երբ պատգամավորների կողմից քննարկված և ընդունված նախագծերի մեծ մասը ներկայացվում է կառավարության կողմից։ Հունիսի 20-ին ավարտվել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը, իսկ առաջինը մեկնարկել էր հունվարի 14-ին։ Եվ, ահա, հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանի կողմից ընդհանուր առմամբ ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից, ինչպես պարզեց «Ժողովուրդ» […]

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]

Ապրիլյան պատերազմի «մեղավորներին» վերադարձնում են համակարգ. այս հարցով անմեղներն ու մեղավորներն արդեն նշանակվել են․ Փաստ

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչու­թյան պետ Արշակ Կարապետյանին համա­կարգից հեռացրել էին Ապրիլյան պատե­րազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:  Այստեղ ուշագ­րավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, […]

«Ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը». դժգոհությունը գագաթնակետին է հասել. Իրատես

Հայաստանի ոստիկանությունը երբևէ այսքան անկարող ու թավշից էլ թավշյա չի եղել, որքան այսօր։ Համակարգի ներկայացուցիչների դժգոհությունը գագաթնակետին է հասել։ Ներսի թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս մեկ տարվա ընթացքում ոստիկանի կերպարը լրիվ արժեզրկվել է։ «Քաղաքացիները կարող են մեքենայից իջնել, հայհոյել ոստիկանին, իրենց շատ լկտի պահել, բայց ոստիկանը պարտավոր է դա հանդուրժել, հակառակ պարագայում նրա վրա գործ կկազմվի։ […]

ՏԻՄ կուսակցականացման նոր ալիք. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինե­լու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձ­նելու նպատակով: Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժա­մանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություն­ներն անցկացնել համամասնական ընտրակարգով: […]

Օրենքը չընդունած՝ վեթինգը սկսել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանությունները, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վեթինգի նախագիծը պատրաստ է, սակայն այն չի կարող առանց փորձաքննության, միջազգային կարծիքի, ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի համաձայնության ընդունվել: Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակությունը ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել` գտնելով, որ վեթինգի եւ անցումային արդարադատության խնդիրը շատ […]

Խոսել արագ և հստակ․ վարչապետի հրահանգը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, և վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել ևս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի