11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ալիեւը ներքին հրաման է տվել․ Փաստ

««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Նշել էինք նաև, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որ վարձկան-ահաբեկիչների հետքերը առավելագույնս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են […]

Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատգամավորների մոտ ծանր հարցադրումներ են առաջացել․ Իրատես

Ասում են, թե նախանցյալ օրը վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի ներկայությամբ ԱԺ խորհրդի նիստում հնչած պաշտոնական տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Ընդդիմադիր պատգամավորները ծանր սրտով են լքել դահլիճը, որովհետեւ իրավիճակի շուրջ մտահոգություններից բացի ներքաղաքական որոշ ուղերձներ էլ են լսել։ Այս բարդ շրջանում առայժմ նրանք զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից, բայց նկատում […]

Էրդողանի ագրեսիվ մոտիվները։ Պուտինը պետք է անհանգստանա․ Փաստ

 Արցախում տեղի ունեցող ռազմական գոր­ծողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերա­կատարությունն ունի Թուրքիան, որը շա­հագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթա­ցող գործընթացների վրա՝ մարտահրավեր նե­տելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակ­ներ շարունակ Հարավային Կովկասը համար­վում է ռուսական շահերի ազդեցության գոտի: Իր սահմաններից դեպի […]

Լավ է ուշ, քան երբեք։ Դարձ Վիեննայի պայմանավորվածությունների՞ն․ Ժողովուրդ

Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տեւել է մեկուկես ժամ, եւ որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ եւ միաժամանակ […]

Պետության վրա մնացած գերթանկարժեք հյուրանոցը նորից վաճառքի է հանվում․ Ժողովուրդ

Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկ­տեմբերի 23-ը: Հիշեցնենք, որ «Գդլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել՝ հյուրանոցը նվիրում […]

Նիկոլ Փաշինյանը՝ ծանր որոշման առաջ․ Իրատես

Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։ Երեկ մեկնարկել է նաև […]

Լեւոն Երանոսյանի առեղծվածը․ Ժողովուրդ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն եւ մյուս իրավապահ մարմինները հաջորդ առավոտյան միաբերան պնդում էին, որ Երանոսյանն իրենց մոտ չէ, իրենք կապ չունեն նրա անհետացման կամ առեւանգման հետ։ Նրա հարազատները, քունը կորցրած, […]

Դա կարող է լինել Նիկոլի` «փուլային» տարբերակով իշխանությունից հեռանալու սկիզբը․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` ԱԱԾ-ի «հեղափոխական կոմիսար» Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը խուճապ է առաջացրել սորոսականների շրջանում: Նրանք վախենում են, որ դա լինելու է վհուկաորսի սկիզբ հենց սորոսականների դեմ, եւ Նիկոլի հաթաթան «դավաճանների» վերաբերյալ հենց այդպես են ընկալում: Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլը նրանց մեսիջներ է ուղարկում, որ դա սոսկ ռուսների բերանը փակելու համար է, եւ իրենց ոչինչ չի […]

Նոր բացահայտումներ կլինեն, սպասվում են ձերբակալություններ դավաճանության թեմայով․ Ժողովուրդ

Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, […]

2 տարում՝ 3 ԱԱԾ պետ փոխվեց․ Ժողովուրդ

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել: Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված