31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը

«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, […]

Շարժումը նոր թափով վերսկսվելու է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա […]

Դարձյալ քաոս անձնագրային բաժիններում. Փաստ

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ […]

Ոչ մի հանրաքվե, միայն փիառ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։ Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը […]

Ի՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ, որից հետո Նիկոլը դուխավորվել է. Իրավունք

Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են մանրամասնել Նիկոլի ու իր շուրջ կատարվող իրադարձությունները։ Մասնավորապես, պարզվում է` Բագրատ սրբազանի շարժման կազմակերպած առաջին բազմամարդ հանրահավաքը բավական թեւաթափ ու հուսահատության էր մատնել Փաշինյանին։ Ու այդ վիճակը կշարունակվեր, եթե գործին չմիջամտեր Աննա Հակոբյանը։ Օդում կախված լուրերի համաձայն, նա տեւական զրույց է ունեցել ամուսնու հետ ու դուխ տվել։ Ասել է, […]

Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. Ժողովուրդ

2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով: Հենց […]

Լարված հարաբերություններ: Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին. Իրավունք

Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личнаян еприязнь» ի ցույց դնել: Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի […]

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի. Հրապարակ

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։ – Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի […]

Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում. Փաստ

ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել: Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական: Առիթն այն էր, […]

ՔՊ-ն ամսական 10 հազար դոլար է վճարում գրասենյակի համար. Ժողովուրդ

ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տեւում: Դեռ հունվարին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա: Գրել էինք, որ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գործող հիմնական գրասենյակը տեղափոխվելու է, քանի որ այն փոքր է «ախորժակները մեծացրած» ՔՊ-ականների համար ու այնտեղ էլ չեն կարողանում մեծ նիստեր անցկացնել: Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված