07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարական առանձնատները նոր բնակիչներ կունենա․ «Հրապարակ»

«Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, եւ նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը […]

Մանրամասներ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։ Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ […]

Կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ «Նոր տարուց հետո նոր կներկայացնենք, այս պահին դեռ ամփոփում ենք»,- ասաց նա։ Նշենք, որ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 2-ին էր հանձնարարություն տվել նախարարին, […]

ՔՊ-ն որոշել է հարամել երդմնակալությունը. «Հրապարակ»

«Այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր համայնքապետի՝ Արսեն Աղաբաբյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը (29,54 տոկոս)՝ Աղաբաբյանի գլխավորությամբ, կոալիցիա է կազմել «Հանուն հանրապետության» կուսակցության հետ (26,66 տոկոս)՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ, եւ ընտրել Կոթիի երկարամյա համայնքապետ Աղաբաբյանին։ Իսկ 43,76 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն՝ Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ստիպված է դառնալ ընդդիմություն։ Սակայն ՔՊ-ն ոչ […]

Ուր է գնում Հայաստանը. պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները. «ժողովուրդ»

Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ […]

ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է Գարիկ Սարգսյանից. «Հրապարակ»

«Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա […]

Ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Նիկոլ Փաշինյանին. «ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել: Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման: «Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ […]

Քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»․ «Փաստ»

Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել […]

Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն […]

Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում. «Փաստ»

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու արտահերթ նիստում վերջինս բավականին սուր ելույթ ունեցավ՝ ըստ էության քարը քարին չթողնելով ՔՊ-ից, չնայած այնտեղ, հանուն արդարության, արդեն վաղուց «քար» էլ չկա: Սակայն սկսած իշխանավորների՝ իրենց կյանքը բարելավելու մասին հիշատակումից մինչև կոռուպցիոն ռիսկեր, մինչև լայքամեռություն ու Ֆեյսբուքով պետության կառավարում, փաստացի գրեթե նորություն չկար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի