05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում․ «Ժողովուրդ»

«Երեւանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում: Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Գյումրու դրամատիկական թատրոնից սրընթաց […]

Իշխանությունը «սադրիչ խմբեր» է ձևավորում. «Հրապարակ»

«Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի եւ մի քանի պատգամավորի վրա են դրել […]

Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի […]

18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար․ «Ժողովուրդ»

Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային […]

Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»

«Շարժման ակտիվիստները պատմում են, թե ինչքան բիրտ ու անմարդկային են կարմիր եւ սեւ բերետավորները, եւ ինչքան բարեկիրթ ու սիրալիր են ոստիկանական բաժանմունքներում ծառայություն իրականացնողները, որոնք հարգալից են շփվում բերման ենթարկվածների հետ եւ շշուկով խնդրում են՝ չհանձնվել, պայքարել մինչեւ վերջ։ Ի դեպ, նրանք կասկածներ ունեն, որ ցույցերը ցրող բերետավորների համազգեստի տակ իշխանական հայտնի օլիգարխների թիկնազորն է […]

Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում: Վերջինիս ազատումը տարբեր հարցերի եւ ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը: Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե […]

Արթուր Դավթյանը խելոք աշակերտի պես կատարեց հանձնարարությունը. «Հրապարակ»

Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանից, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Նրա «կռիվը» բեռնատարների դեմ էր, որով ընդդիմադիրները փողոց էին փակում։ Բառացիորեն օրեր անց Դավթյանը խելոք աշակերտի պես կատարել […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7. «Ժողովուրդ»

2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Հայտարարությունը՝ հայտարարություն, իրականությունը, սակայն, ինչի ականատեսն ենք առ այսօր, զազրելի է առավել քան: Հայաստանյան հասարակությունը պառակտված է մի քանի […]

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ժողովուրդ»

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի […]

Հայտնի է` կարմիրբերետավորներից ովքեր են ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

Երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։ Համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրանց օրինակին դիմելու մտադրություններ ուրիշներն էլ ունեն։ Սակայն դիմումները տեւական ժամանակ է՝ չեն մակագրվում, ու փորձում են ամեն կերպ համոզել, անգամ մեծ պարգեւավճարներ են խոստանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի