05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. «Հրապարակ»

«Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը։ Փորձում է […]

Հրաժարականներ են սպասվում. «Իրավունք»

«Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»։

Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»

«Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։   Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու […]

ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»

«Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի […]

Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ»

«Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը: Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել: Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել […]

Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

«Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել եւ հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել: Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել եւ երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիեւին նախազգուշացրել […]

Ինչո՞ւ են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին

168.am-ը գրում է. 168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիկնապահների միջև:   Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան մուտքի մոտ գտնվող ավտոտնակների տարածքում, երբ ինչ-որ չնչին առիթով վիճաբանություն է սկսվել միայնակ կանգնած կարմիրբերետավորի ու Արարատ Միրզոյանի՝ մեքենայով անցնող թիկնապահների միջև: […]

Ռուբեն Ռուբինյանի` Հ1–ին տրված հարցազրույցը չի հեռարձակվել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր […]

Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ […]

Ժողովրդավարության վախճանը․ «Հրապարակ»

«Կարեն Անդրեասյանը երեկ Ժողովրդավարության հայկական ֆորումում ասել է. «Քայլելով՝ նախարարությունից եկա այս ֆորումին, դրսում մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ցույց անում: Նրանք սուլում էին իմ հետեւից, հնչեցնում էին քննադատություններ, ու նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ: Ես ժպտացի նրանց, ես ողջունեցի նրանց եւ մաղթեցի առողջություն ու բարօրություն»։ Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսեւորում… այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորանքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի