04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ում կրկին թեժ պայքար է սկսվել՝ «չալաղաջ» պաշտոնի համար․ «Իրավունք»

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ականների շարքերում թեժ պայքար է սկսել: Խնդիրն այն է, որ իշխող խմբակցությունում պատգամավորները օր առաջ ելքեր են փնտրում օրենսդրական աշխատանքից «պրծնելու» ու ավելի քիչ քննդատվող ու «խախանդ» գործի անցնելու համար: Այս առումով ԲԴԽ անդամի թափուր մնացած պաշտոնը լավագույն «չալաղաջը» կարող է […]

Բուհերի միավորման արդյունքում նոր ռեկտորի ընտրություն չի լինի. Ժողովուրդ

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվել, որով նախատեսվում է միավորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ: Վերամիավորումից հետո այն կկոչվի Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ: Սակայն ուշագրավն այն է, որ օրեր շարունակ հազարավոր ուսանողների դասադուլի պատճառ հանդիսացող այս նախագծին […]

Մատվիենկոյին խանդի տեսարաններին զուգահեռ Ալեն Սիմոնյանը փորձել է շահել տիկնոջ սիրտը . Հրապարակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ […]

«Էրատո» ջոկատի անդամը փակ հանդիպմանն առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը. Հրապարակ

Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։ Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ […]

Ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը. Փաստ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության […]

Արցախից մեկնում են Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու. Փաստ

Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։ Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի […]

Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ. Հրապարակ

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։  Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար […]

Սրա համար եւս Նիկոլը ապագայում դատարանում պատասխան է տալու. Իրավունք

Թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է ասել Փաշինյանը ԱՀ պատվիրակությանը: Մասնավորապես՝ ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն: Միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ինչով կարող են կօգնեն, այդ թվում՝ ֆինանսական մասով խնդրի առաջ չեն կանգնի: Կարճ ասած, Արցախին այս վիճակին […]

Պապիկյանը շտապում է. Հրապարակ

Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաեւ ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։ Պապիկյանի այս հայտարարությունից […]

Պայքար դիրքերի ամրապնդման համար. Հրապարակ

Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է։ ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։ Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի