23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական անփութություն ու սգի թեման փակելու մղում․ «Ժողովուրդ»

2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում: Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում […]

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների հարազատներն կշրջափակեն Քննչական կոմիտեի շենքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ ժամը 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Քննչական կոմիտեի շենքի մոտ: Մեզ հայտնի դարձավ, որ ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը: Այսօր լրանում է միջադեպի 5 ամիսը, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել: Հիշեցնենք, որ 2022 թվականի […]

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով կալանավորումների շարք կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով սպասվում է կալանավորումների շարք: ՊՆ-ում ներքին քննարկում է եղել, որի ժամանակ նշվել է, որ հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները: Նշենք, որ երեկվա ողբերգական դեպքով աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան […]

Գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին․ Հրանտ Բագրատյան

Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այն որ դու մեր վարչապետն ես արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։ Ընդհանուր բաներ ասելու […]

Պարզվել են ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանը։ 19-ամյա Միշան մասնակից էր նաեւ սեպտեմբերյան մարտերին։ NEWS.am-ի հետ զրույցում Միշայի ազգականներից Արուս Դումիկյանը պատմեց, որ նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: «Վաղը կլրանա ուղիղ […]

ՀՀ այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել. «Պատիվ ունեմ»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է: Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, […]

«Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է. ձախում պատերազմից հետո չկառուցված զորամասերի փոխարեն այս կիսափուլ տնակում տեղավորված զորամասն է, որը գիշերը պայթել է՝ խլելով 15 հայ զինվոր կյանք։ Աջում՝ ճոխ Երևանն է, ժամանակակից անհոգության խորհրդանիշը։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում կառավորող դե-ֆակտո […]

Գոնե գիտե՞ք, թե ինչ պայմաններում են քնում մեր զինվորները. գրողի ծոցը պիտի գնան վարչապետը, պաշտպանության նախարարը և ԳՇ պետը. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուէյան իր էջում գրել է. «Ահավոր բան է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի առաջնագծի մոտ տեղակայված զորամասում։ Բռնկված հրդեհից մահացել է 15 հայ զինծառայող։ Դեպքից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը միանգամից որոշել է գլխատել Գեղարքունիքի ամբողջ սպայական կազմը։ Աշխատանքից ազատվել ու բանակից հեռացվել են․ – 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը – 2-րդ բանակային կորպուսի շտաբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի