17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում․ պատգամավոր

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ: Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է և մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով և միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից: Նախ տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական […]

Պոպուլիզմի հասցրած տնտեսական վնասները

Կառավարությունը, Եվրասիական Զարգացման Բանկի և տարիներ առաջ Ամուլսարի հանքը շահագործելու թուլտվություն ստացած, բայց իշխանափոխությունից հետո իշխանությունների գործուն մասնակցությամբ այդ հնարավորությունից զրկված Լիդիան ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր հանքի շահագործման վերաբերյալ։ Հուշագրով կառավարությունն իր վրա է վերցնում հանքի շահագործման հետ կապված ռիսկերը, այդպիսով ռիսկեր ստեղծելով պետության համար։ Եթե ինչ-որ պահից խոչընդոտներ առաջանան Ամուլսարի շահագործման հետ կապված, […]

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և […]

«Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ: Հայաստանի իշխանությունը բնականաբար ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում: ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես […]

«Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին: Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով: Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի: […]

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս […]

Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ որոշումը: Գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումները պարտադիր են կատարման համար։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները: Նա հիշեցնում է, որ դատարանի որոշումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի