08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական օրակարգ. դառնալ իրական. Վահե Հովհաննիսյան

Հայկական օրակարգ. դառնալ իրական Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝«Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։ Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է […]

Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն: Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ […]

Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի մարտի 18-ին Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղում Ադրբեջանի նախագահն ազդարարել է ադրբեջանցիների կողմից գյուղում 20 ընտանիքի վերաբնակեցման մասին։ Մի կողմ թողնելով Ալիևի ելույթում հայերի հասցեին հնչած սպառնալիքները, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների կողմից Թալիշ գյուղը վերաբնակեցնելը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների […]

Այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, չեն բխում մեր իրական կյանքից. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: «Ես գտնում եմ, որ բոլորս պետք է քննարկենք և մեզ համար լավագույն լուծումները գտնենք՝ մեզ համար, մեր երեխաների, մեր պետության համար: Հայ կնոջ դերն ինձ համար կարևոր է առաջին հերթին պետության տեսակետից: Գտնում եմ, որ հարյուրամյակներ մենք […]

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին, բայց բացարձակապես անարդար է ասել՝ ՀԱՊԿ-ը բավականաչափ ուշադրություն չի դարձրել իրավիճակին․ ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև մեկնաբանել է ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ Հայաստանի մասնակցությամբ ստեղծված իրավիճակը։ – Սերգեյ Պավլովիչ, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը։ -Մեր միջև եղել և մնում են դաշնակցային հարաբերություններ։ Դա արձանագրված է […]

Զորավարժությունների նպատակային նշանակությունը. ինչո՞ւ ենք «խաղից դուրս» մնում. «Փաստ»

Մինչ ՀՀ իշխանությունները շարունակաբար հավաստիացնում են, թե հավատարիմ են խաղաղության օրակարգին, որից չեն շեղվելու, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած խաղաղությունը ենթադրում է հայաստանյան տարբեր տարածքների բռնազավթում։ Բաքուն առանց քողարկելու ներկայացնում է իր մտադրությունները։ Միևնույն ժամանակ՝ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով Ադրբեջանը փորձում է կիրառել նաև ուժի ցուցադրության իր լծակները։ Դա է պատճառը, որ […]

Բանակ մտած ելակն ու… դուրս մղված ամեն էականը, կարևորը, հիմնայինը. «Փաստ»

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը պաշտոնական ամենաբարձր մակարդակով, որպես օրվա գերկարևոր տեղեկություն, հայտարարվեց. «Ելակը մտավ զորամաս»: Դա այնքան կարևոր իրադարձություն էր ՔՊ-ի ու այն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի համար անձամբ, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում արեց մեջբերված գրառումն ու անգամ կարճ տեսանյութ հրապարակեց բանակային զորամասերից մեկի ճաշարանից, որտեղ պատկերված էր չարաբաստիկ ելակը: Չէ, այդ հատապտուղը […]

Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել: Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում: Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ […]

Ի՞նչ ենթատեքստ ունի նախկին քաղաքապետի նոր նշանակումը․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ այնպիսի գործերով, որոնք առնչվում […]

Փաշինյանը վերականգնում է հին ավանդույթները․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։ Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին եւ ներկա պատգամավորներից մինչեւ նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի