30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը». Մանուկյանը պարզաբանում է պահանջում՝ ինչո՞ւ է Ռուբինյանը մասնակցել Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, հարց՝ Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Միրզոյան-Բայրամով բանակցություններին ու արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ են նաև հայ-թուրքական հարաբերությունները», – նշեց Մանուկյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց՝ Ռուբեն Ռուբինյանը կատարում է իր գործառույթները:

Մանուկյանը հայտարարեց՝ հերթական անգամ հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ