09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի սկզբանե Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների պայքարը ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում: Փաշինյանը իշխանություն գալուց հետո մեկ հայտարարում էր, որ ինքը չի կարող Արցախի մասով որոշում ընդունել, որովհետև իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել, մեկ գնում էր Արցախին […]

Իր վերջին ուղերձի մեջ Նիկոլը, ի թիվս այլ ցնդաբանությունների, մի վտանգավոր միտք արտահայտեց․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իր վերջին ուղերձի մեջ Նիկոլը, ի թիվս այլ ցնդաբանությունների, մի վտանգավոր միտք արտահայտեց, որն ընդհանուր ասվածի մեջ լղոզվեց․ նա հայտարարեց, որ «հնարավոր չէ անընդհատ ապրել հաղթելու և պարտվելու օրակարգով, մի փուլում այդ գործընթացին պետք է վերջ տրվի, քանի որ ի վերջո այն հանգեցնում է պարտության»։ […]

Ո՞րն է իշխանության նպատակը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Միքայել Սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասեց, թե ինչ է լինելու իր գործում ներգրաված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների: Դիմելով դատարանին Միքայել Սրբազանը նշում […]

Մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում: Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են […]

Գաղտնիք չէ, որ Նիկոլի հռետորաբանությունը մշտապես պարունակում է սիմվոլիկա․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գաղտնիք չէ, որ Նիկոլի հռետորաբանությունը մշտապես պարունակում է սիմվոլիկա, որը նրա կողմից հաճախ ներկայացվում է կտրուկ և երբեմն էլ կոպիտ ձևակերպումներով։ Մի քանի ամիս առաջ նրա հնչեցրած «պետության համը կմնա բերաններդ» արտահայտությունը հենց այդ շարքի բնորոշ օրինակներից է, որը նա ասաց Սամվել Կարապետյանի կալանավորման ընթացքում։ […]

Առանցքային ազդանշաններից մեկը նախագահ Պուտինի այն միտքն էր, որ նախագահ Թրամփի օրոք Ուկրաինայում պատերազմը կարելի էր կանխել․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դոնալդ Թրամփի և ՎլադիմիրՊուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը մի իրադարձություն էր, որը ցույց տվեց երկու երկրների  հարաբերություններում նոր «լիցքաթափման» հնարավոր տեղաշարժը։ Բանակցությունները կարծես թե տեղի են ունեցել գործնական մթնոլորտում՝ առանց որևէ կոշտ հայտարարությունների, և հիմնական հարցերի շուրջ՝ նկատելի առաջընթացով: Առանցքային ազդանշաններից մեկը նախագահ Պուտինի այն […]

Օրերս փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Օրերս փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը։ Տևական ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմը պնդում էր, թե «պատի տակ գյուլլելու» հայտնի արտահայտությունը կոնտեքստից կտրված և արհեստականորեն սարքված դրվագ է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Քննչական կոմիտեի տրամադրած ձայնագրության բնօրինակը լիովին հաստատեց այդ պնդումները․ բոլորս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի