Հենրիխ Դանիելյանը՝ նոր պատերազմի վտանգի, Հայաստանի և Արցախի սահմանային անվտանգության մասին. ՈՒՂԻՂ
24News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիկնազորով։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարն այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երկուշաբթի կառավարական ամառանոցում ընկել ու վնասել էր արմունկը, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր։ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում մնացել է շուրջ կես ժամ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը. այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ի՞նչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել՝ կոմիտեից չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ կապակցությամբ իրենք հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ։
«Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել […]
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում […]
«Իրավունքի» տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նշանակումը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում չի ուշանա: Թեպետ Ա.Դավթյանն իր Արցախում գտնվելը մեկնաբանել է, իբր այս բարդ եւ դժվարին իրավիճակում հայրենակիցների կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում՝ խնդիրների լուծմանը իր համեստ ներդրումն ունենալու ցանկությամբ, բայց լիրիկական զեղումներից անդին` արդեն իսկ կա պաշտոնական որոշում նրա նշանակման վերաբերյալ, ինչը կհրապարակվի շուտով»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը։ Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։ Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։ Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր եւ այլն) , փաստացի արձանագրեց, որ Արցախի […]
Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, արցախահայության հիմնական ու ամենատարրական իրավունքները խախտված են, սակայն միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հումանիտար ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ տարբեր միջազգային սուբյեկտների կողմից Ադրբեջանին ուղղված հայտարարություններ և կոչեր են հնչում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, սակայն դրանք առանց […]
























