18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել. նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում

ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել, այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում՝ ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտվնել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում», – ասաց Վիկտորինը։

Դեսպանը նաև նշեց, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության համար։

«Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ», – ասաց Վիկտորինը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ