07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրոշի այրումը դատապարտողների հիմնական թեզը դարձել է այն, թե միջազգային հանրությունը ինչ կմտածի մեր մասին․ «Փաստ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը հանրային մեծ արձագանքի արժանացավ։ Կարծիքները հիմնականում բաժանվում էին երկու մասի։ Մարդկանց մի մասն այդ քայլն արդարացված է համարում, իսկ մյուս մասի կարծիքով՝ ներկա դրության պայմաններում այն ոչինչ չտվող արարք էր։ Ըստ այդմ էլ, հատկապես սոցցանցերում նկատելի էր հակադիր կարծիքների բախումը։ Այս […]

Վերելակների մասին՝ տարբեր խոստումներ․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երեւանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։ Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Սակայն նկատենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու եւս 473 […]

Ի՞նչ ճակատագրի կարժանանա Հռոմի ստատուտը․ «Հրապարակ»

«Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները սառեցնեն Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ մինչ այս պահը դիվանագիտական խողովակներով չեն կարողացել համոզել Մոսկվային, որ դրա վավերացումն իրենց եւ հատկապես Պուտինի դեմ չէ։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող […]

Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով». Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։ «Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», – ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց նա։ Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։ Պատգամավորը կարծում, որ հիմարություն […]

Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Բացի այն հանգամանքից, որ Խաչատուրովի գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը: Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա […]

Գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. «Երեկվանից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։ Օգտատերերին զայրացրել է Աղազարյանի այն գրառումը, որով նա ներողություն է խնդրել, իր խոսքով՝ միջազգային […]

Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, ամոթ ինձ. Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանը գրում է. «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»:

Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի