22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

Պոլսո Հայոց պատրիարքարանի  եւ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի: Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին եւ մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը` չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: […]

Հանրապետականների մրցապայքարն ընթացքի մեջ է. Միթ Ռոմնիի հերթական հաղթանակը Իլինոյսում էր

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հեշտորեն հաղթանակ է գրանցել ամերիկյան ամենամեծ նահանգներից մեկում` Իլինոյսում կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության  փրայմերիզում` ավելի առաջ անցնելով իր մրցակիցներից: 2-րդ տեղում, ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, նախկին սենատոր Ռիկ Սանտորումն էր, ով Ռոմնիի հիմնական մրցակիցն է, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: 3-րդ տեղում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլն է […]

Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել Սենատ

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: Օրինագծի համահեղինակներն են դեմոկրատական կուսակցության անդամ սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բեննեթը, Դայան Ֆայնշտայնը, Կարլ Լեւինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը, Շելդոն Ուայթհաուզը, Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը: Նրանք […]

20 տարի անց մենք պետք է ունենանք լուծված հակամարտություն. Ռոբերտ Բրադտկե

ԵԱՀԿ-ն մարտի 24-ին նշելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն  ուղղված դիվանագիտության 20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Ռոբերտ Բրադտկեն հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության ընթացքում ձեռք բերված առաջընթացի եւ խոչընդոտների մասին: Բրադտկեի կարծիքով` հիմա Հայաստանը եւ Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղ կարգավորմանը, քան 1992-94-ին, երբ հրադադարի մասին համաձայնությունն ուժ մեջ […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության ցուցակում “գոլդ” համար ունի. Երկիր

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 76 անունների թվում մի շարք ակտիվ ՀՀԿ-ական պատգամավորների անունները բացակայում են, այդ թվում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի: “Երկիր” օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը վստահեցրեց, որ իր համար դա ամենեւին էլ տարօրինակ չէ:  Դիտարկմանը, որ վերջ ի վերջո, խմբակցության քարտուղարն է, նա արձագանքեց. “Ինչ անենք, լավ ա, էլի եմ խմբակացության քարտուղարը լինելու”: […]

Դաշնակցությունում եւս կլինեն նոր դեմքեր

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես Դաշնակցության համամասնական ցուցակում նոր դեմքեր են լինելու: Henaran.am-ի տեղեկությունենրով, ներկա պատգամավորներից ոմանք չեն լինի համամասնական ցուցակում: Այսպես դուրս են մնացել Լիլիթ Գալստյանը, Արթուր Աղաբեկյանը, Գագիկ Գեւորգյանը, Ռուզան Առաքելյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Գալստյանը առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Ցուցակում լինելու են Նվարդ Մանասյանը, Արա Նռանյանը,Արծվիկ Մինասյանը:

Րաֆֆին երկար է մտածել … եւ որոշեց

“Ժառանգություն”  կուսակցության վարչության նիստին, որը Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ է ավարտվել, մասնակցում էին “Ազատ դեմոկրատներ”- ի ներկայացուցիչները: Իհարկե, վարչության նիստին չէին մասնակցում “Ժառանգությունից” դժգոհ կուսակիցները, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից շատերը մինչ նիստը առաձնազրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նրանք վերջինիս ասել են, որ համամասնական ցուցակը այս անուններով անցողիկ չէ եւ վերջին անգամ զգուշացրել են` լավ […]

ԲՀԿ առաջին քսանյակը. Օսկանյանը Ծառուկյանից հետո է

Ըստ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կայքի, ԲՀԿ քաղխորհրդի նիստում հաստատվել են համամասնական ցուցակի առաջին 20 համարները։ Կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջորդում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: 3-րդ ում Վարդան Վարդանյանն է: ԲՀԿ առաջին քսանյակն է. 1. Գագիկ Ծառուկյան 2. Վարդան Օսկանյան 3. Վարդան Վարդանյան 4. Գուրգեն Արսենյան 5. Սամվել Բալասանյան 6. Նաիրա Զոհրաբյան 7. Վահե […]

“Օրինաց երկիր”-ը վստահելի գործընկեր է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել “Օրինաց երկիր” կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է ՕԵԿ-ականներին կուսակցության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ: Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ “Օրինաց երկիր“-ը հիմնադրվեց, ամրացավ, կայացավ եւ շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի