07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ժառանգության” հայտնիները մեծամասնականով կգնա՞ն

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հնարավոր է, խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվի 41 ընտրատարածքներից որեւէ մեկում: Henaran.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը չբացառեց այս հնարավորությունը. “Իհարկե, ոչ ոք չի բացառի դա: Մեր շարքերում կան հանրությանը այս կամ այն չափով հայտնի բազմաթիվ մարդիկ, որոնց առաջադրումների հարցերը քննարկվում են, բայց չկա վերջնական որոշում”: “Համարեք, ում ճանաչում […]

ՀԱԿ-ը պետք է համոզի, որ քվեարկեն “ազնվության ու անկաշառության” մարմնավորում Գագիկ Ջհանգիրյանի օգտին. Սամվել Ֆարմանյանը` տեսակների պայքարի մասին

ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ, ՄԻԱԿ անդամ, ներկայումս Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը “Ֆեյսբուք“ սոցիալական ցանցի իր էջում գրում է. ”ՀՀ Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հարցազրույցներին, որոնք հրապարակվում են www.lragir.am կայքէջում: Աղասու հարցազրույզներն առանձնանում են նախևառաջ իրենց թարմությամբ, անկաշկանդությամբ և մտածողության արդիականությամբ: Կոտորակելով Աղասու մտքի փիլիսոփայությունը, […]

Հղի Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է ամսագրի համար /ֆոտո/

Ամերիկացի հայտնի երգչուհին և դերասանուհին նկարահանվել է “Elle” ամսագրի համար: Ջեսիկան գտնվում է հղիության իններորդ ամսում, սակայն նրան դա չի խանգարել մերկանալ: Նա գնացել է մի շարք այն աստղերի ճանապարհով, որոնք նույնպես հղիության ընթացքում մերկացել էին` Դեմի Մուր, Բրիթնի Սփիրս, Մոնիկա Բելուչչի: Ջեսիկան, սակայն, մի շարք ավելի համեստ նկարներ էլ է արել:

Կարեն Կարապետյանը կհեռանա՞ ՀՀԿ-ից /լրացված/

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որոշ տեղեկությունների համաձայն` Լոռիում հանդիպել է իր համակիրների լայն շրջանակի հետ եւ հայտարարել, որ հնարավոր է առաջիկայում սատարեն ԲՀԿ-ին: Լոռիից ստացված լուրերի համաձայն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ՀՀԿ-ից դուրս գալու համար: Հիշեցնենք, անցած ընտրություններին Լոռիի պատասխանատուն ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանն էր: Կարեն Կարապետյանը, ինչպես տեղեկացրեց նրա օգնականը, […]

Անակնկալներ եւ փոփոխություններ. ՀՀԿ 13-րդ համագումարին ընդառաջ

Վաղը` մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվա մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀԿ 13-րդ համագումարը: Քաղաքական այս կարեւոր իրադարձությունը մի շարք հարցերի պատասխաններ կտա եւ կհստակեցնի ՀՀ քաղաքական զարգացման առաջիկա միտումները: Համագումարին անակնկալներ կլինեն: ՀՀԿ համագումարին հրավիրված են ՀՀԿ-ի հետ այս տարիների ընթացքում համագործակցած քառասունից ավելի կուսակցությունների, հայրենակցական միությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին Henaran.am-ի հետ […]

Սարկոզին հայտնել է հայ համայնքին իր աջակցությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար պայքարելու հարցում

Կայացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական գործիչների հետ Ելիսեյան պալատում: Համայնքի ենրկայացուցիչները ասել են, որ չեն մեղադրում Սարկոզիին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի չհաստատման հարցում, սակայն իրենք կշարունակեն իրենց ջանքերը այն օրենք դարձնելու համար, հաղորդում է “Hurriyet Daily News”-ը: Սարկոզին եւս մեկ անգամ է հաստատել իր վճռականությունը` գնալ մինչեւ վերջ, […]

Ամերիկյան սենատորները պահանջում են Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները եւ չխոչընդոտել հայ եւ հույն համայնքների շփմանը

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակից, ամերիկյան սենատորներ Սքոտ Բրաունը, Դայան Ֆայնշտայնը եւ Մարկ Քըրքը պահանջել են Թուրքիայից վերադարձնել հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատություն ապահովել: Համապատասխան բանաձեւի նախագիծը նրանք ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որում վերջինիս կոչ են արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Ըստ բանաձեւի` Թուրքիան պարտավոր է վերադարձնել […]

Ո՞վ է լինելու առաջին հիպի պատգամավորը

Ես իմ տեղում եմ գտնվում, իսկ խորհրդարան պետք է գնան պրոֆեսիոնալները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Հրապարակ’ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` պատասխանելով խորհրդարանական ընտրություններին իր հավանական թեկնածության առաջադրման մասին հարցին: Անուններ չհրապարակելով, Արմինե Օհանյանը նշեց, որ մի քանի կուսակցությունների կողմից եղել է առաջարկ, սակայն ինքը մերժել է: ‘ Միգուցե գա ինչ-որ մի […]

Մարզպետը չի ղեկավարի Սյունիքի նախընտրական շտաբը

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը օրերս Սյունիքում էր  ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նա Սյունիք էր մեկնել, որպեսզի հաշտեցնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ըստ մամուլի հրապարակումների, Արգամիչին չի հաջողվել հարցը կարգավորել: Մաքսիմ Հակոբյանը կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ չի բացառվում, որ Սուրիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի