04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը չունի կախարդական դեղատոմս

ՀՀ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը  Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ սահմանային Գուգարաց աշխարհը միշտ պայքարել է ոսոխի դեմ, սակայն նրա կարծիքով` այսօր կռիվն այլ ճակատում է: Մասնավորապես Սերժ Սարգսյանը նկատի ուներ աղքատությունը, որը մեր մեջ “բուն դրած թշնամին եւ համազգային ոսոխն է”: Իհարկե, ըստ ՀՀԿ առաջնորդի` բոլորը կուզենային, որ այդ ոսոխը մեկ օրում վերանա, իսկ Սերժ Սարգսյանը համաձայն է անգամ մեկ տարում:

“Բայց դա էլ հնարավոր չէ: Այս կախարդական դեղատոմսը մենք, եւ ոչ մեկը չունի: Տասնամյակներ են պետք այդ ճանապարհն անցնելու համար”, -ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ փոփոխությունները երեւում են, կարճ ժամանակ է պետք, բայց այդ կարճն էլ երկարատեւ է թվում:

Նրա խոսքով` Հայաստանն արդեն անցել է ամենաբարդ ոլորաններով հատվածը, եւ  “հիմա հարթ տարածքում ենք, որն անցնելու համար արագություն եւ ժամանակ է պետք”:

Սերժ Սարգսյանը եւ հանրապետական կուսակացությունը առաջարկում են այդ ճանապարհն անցնել միասին, քանի որ բոլորի ձգտումը բարեկեցության եւ աշխատանքի Հայաստանն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ