ՀՀԿ-ական պատգամավորը “Ռենջ Ռովերով” շրջվել է ձորը
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Ռենջ Ռովեր” մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մինչև ձորում հայտնվելը “Ռենջ Ռովերի” վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած “ՎԱԶ 2109” մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով “ՎԱԶ 2109″–ի ուղևոր 22–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը առաջին բժշկական հետազոտման նպատակով դիմել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժկական կենտրոն։
Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ “Ռենջ Ռովերը” պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում։
Ակայն մեքենան վարել է նրա վարորդը։ Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։