03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

Ֆրանսիայում այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, տեղեկացնում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Այսօր քարոզչության վերջին օրն է “լռության օրվանից” առաջ: Թեկնածուները վերջին հնարավորությունն ունեն ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Որեւէ զանգվածային միջոցառում, ինչպես մի քանի օրա առաջ էին կազմակերպել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, չի ծրագրվել: Կիրակի այս 2 թեկնածուները Փարիզում նախընտրական 100 […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը: Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը […]

ՀՀԿ-ն խաղի կանոններ է ամրագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր`ապրիլի 19-ին, գումարել է գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին  հայտնեց, որ նիստում քննարկվել են քաղաքական քարոզարշավի հետ կապված հարցեր: Մասնավորպես գործադիր մարմինը միաձայն որոշել է. 1-ին. ընդունել  ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները: Կանոնակարգը առաջարկել է ՀՀԿ գործադիր […]

Հանրապետականները հրաժարվում են ՀԱԿ-ի հետ բանավիճելուց. Կոնգրեսի հայտարարությունը

Ժողովրդավարական ընտրություններն առաջին հերթին բնորոշվում են մասնակից քաղաքական ուժերի հրապարակային բանավեճերով՝ դեբատներով։ Դրանց շնորհիվ է նաեւ, որ հասարակությունը կողմնորոշվում է, թե հաջորդ ընտրաշրջանի համար ում վստահի իշխանությունը։ Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում  հրաժարվում են “Հայ Ազգային Կոնգրեսի” ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից։ […]

“Ժառանգության” շտաբի շտապ հաղորդագրությունը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին “Ժառանգության” միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ, ինչը մենք համարում ենք «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ: “Ժառանգության” նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված […]

Տեսնել Երեւանը` չխաթարված ճարտարապետական տեսքով

ՀՀԿ առաջնորդ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում` հանդիպելով շենգավթիցիներին, ասաց, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է դիտարկել միայն երկրի ներքին խնդիր: “Խորհրդարանական ընտրություններին պետք է հավատարիմ մնանք ժողովրդին, եւ լինենք անկախ եւ ժողովրդավար պետություն: ՀՀԿ-ն  հիմա էլ է զբաղված էդ գործով եւ ժողովրդավարություն ենք զարգացնում, հզորացնում պետությունը”,-ասաց նա:  Ըստ ՀՀԿ նախագահի, քաղաքացու իրավունքների […]

Անձրեւը չխանգարեց Սերժ Սարգսյանին

“Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, մենք պայքարում ենք դրա համար: Արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել  Հայաստանի նախաձեռնությունների վրա եւ շարունակվելու է եւս: Մենք բարձրացնելու ենք ՌԴ հետ կնքված պայամանագրերի իրագործման արդյունավետությունը: Այստեղ ունենք մի կողմից հսկայական իրավական բազա, մյուս կողմից հսկայական ներուժ, որ պետք է օգտագործվի”,-այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն […]

ՀԱԿ համակարգողը հանդիպել է ԵԽԽՎ եւ ԱՊՀ դիտորդական պատվիրակությունների հետ

Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսք է գնացել ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին: Զրուցակիցներն անդրադարձել […]

Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 13-ին  ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաեւ մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված “Հայ արտիստները Սկաֆատիում” /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը […]

Ընդդիմադիրը` ԲՀԿ-ի նոր խոսնա՞կ

Անդրադառնալով ՀՀՇ առաջնորդ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի հինգշաբթի արած այն հայտարարարությանը, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղուց ԲՀԿ-ի հետ չէ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը շնորհավորեց իր կոալիցիոն գործընկերոջը: “Շնորհավորում եմ ԲՀԿ-ին, ի դեմս ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանի, այսօր նրանք ունեցան մամուլի նոր խոսնակ”,-կես կատակ, կես լուրջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մելիքյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի