06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց հանրապետականը /վիդեո/

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությունը անդամագրվեց եւս 500 հոգով: Մեծ էր շատերի զարմանքը, երբ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը: Սակայն պարզվեց, որ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահն է ցանկություն հայտնել դառնալ հանրապետական, այլ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներից մեկը: Նրան կուստոմսը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ […]

Ջոն Հեֆերնը մատնանշել է ժողովրդավարության քարերն ու շաղախը

‘Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է` իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները: Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել` լինելով լավատես ու մի փոքր […]

Վարագյաններին քվե է պետք. Արթիկի քաղաքապետը ստիպո՞ւմ է

Արթիկի քաղաքապետ ՀՀԿ անդամ Խաչատուր Վարագյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցներին, որպեսզի յուրաքանչյուրը 25 հաստատ ձայն բերի նրա եղբոր` թիվ 36 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանի օգտին: Henaran.am-ի թղթակիցը գնացել է խմբագրության էլ-փոստով ստացված նամակի հետքերով: Հիշեցնենք, այդ նույն ընտրատարածքում թեկնածու են նաեւ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր […]

Բաքվի լրատվամիջոցները մեջբերել են Վահան Հովհաննիսյանին` չխոչընդոտել Եվրանեսթի աշխատանքները

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները հրաժարվել են այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել նիստի աշխատանքներին: Տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանին, ում խոսքով` ադրբեջանական պատվիրակության հետ նախօրոք համաձայնություն է կնքվել այն մասին, որ եթե հանձնաժողովի առաջարկած հաշվետվության  փոփոխություններում հակասական հայտարարություններ լինեն, որոնք կվնասեն ամբողջ գործընթացին, ապա […]

Վերջին տվյալներով՝ համբերության բաժակը չի լցվել. Զուրաբյանը դժգոհ չէ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՛՛Ազատ դեմոկրատական” Ալիկ Արզումանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Արարատ Զուրաբյանը չի ընդգրկվել միասնական նախընտրական ցուցակում, եւ հնարավոր է արդյոք, որ նա հրաժարվի կուսակցությունից եւ դուրս գա,  ասաց, որ ցուցակում չընդգրկվելու որոշումը Արարատ Զուրաբյանի անձնական որոշումն է եղել: ՛՛Դա հերթական բամբասանքն է, թե Արարատ Զուրաբյանն ուզում է դուրս գալ կուսակցությունից: […]

ՄԻՊ-ը շտապել է

Ոստիկանությունը պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի ոստիկանությունը համաձայ է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվե են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: Ոստիկանության լրատվական ծառայությունից […]

Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոփոխելու հիմքեր չի տեսնում

Այսօր պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, ինչու են Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում կարծիքներ, թե իբրեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի ձեւաչափը անարդյունավետ է, նշեց,  որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամ երկրներն են, եւ Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը: ՛՛Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի 90-ականներին […]

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական 20-ամյա ճանապարհը. Լավրովը Երեւանում է

Լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20  ամյակը: Հոբելյանների առիթով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջինն այցելել է Երեւան: Հայաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի եւ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երեւանից Սերգեյ Լավրովը կուղեւորվի Բաքու: Այսօր […]

ԿԸՀ-ն 1,7 մլն եվրո կստանա ԵԱՀԿ-ից եւ ԵՄ-ից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքին կհետեւեն վերջին սերնդի տեխնիկական սարքավորումներով: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը` Եվրամիության աջակցությամբ, տրամադրել է Հայաստանին ժամանակակից համակարգիչներ, տպիչներ եւ ծրագրային ապահովվածություն, հաղորդում է “Мир” հեռուստաընկերությունը: Այդ սարքավորումների օգնությամբ Հայաստանի ԿԸՀ-ն կարող է կարճ ժամանակում գրանցել ընտրողների ցուցակները, տեղադրել դրանք համացանցում եւ տպել: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Քարել Հոֆսթրան նշել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի