Ազատության հրապարակում ՕԵԿ-ն է, հարթակում` մրսած վարողները /ֆոտո/
Մինչ ՀՀԿ-ն ակտիվորեն պատրաստություններ է տեսնում այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք համերգ-հանրահավաքին, ՕԵԿ-ն արդեն համերգ է սկսել Ազատության հրապարակում:
Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ՕԵԿ ամփոփիչ հանրահավաքն ուղեկցվում է համերգային ծրագրով: Այս անգամ ՕԵԿ հանրահավաքն ունի հատուկ վարողներ, որոնք չնայած ցուրտ եւ խոնավ եղանակին, երեկոյան զգեստներով են:
Այս պահին ՕԵԿ համակիրները վայելում են “Հայասսա” պարային համույթի կատարումը: Բուն հանրահավաքը , ամենայն հավանականությամբ, կսկսվի 20 րոպեից: ՕԵԿ համակիրները եկել են Օրինաց երկրի նշանի եւ Արթուր Բաղդասարյանի նկարով պաստառներով:
Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ հրապարակ մտան “Օրինաց, օրինաց” բացականչություններով: Խմբին առաջնորդում էին դհոլ եւ ակորդեոն նվագող երիտասարդները:
Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվել է` արդյոք նրանք ՕԵԿ համակիրներ են, բայց երիտասարդները հրաժարվել են պատասխանել: Քիչ անց դհոլով երիտասարդը հեռացավ Ազատության հրապարակից: Հեղինակ` Մ. Ղահրամանյան